Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

Հայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում. Նիկոլ Փաշինյան

Մի շարք համայնքներում իրականացվում են ապացուցողական և վարութային այլ գործողություններ, կան ձերբակալվածներ. Հակակոռուպցիոն կոմիտե

Մալխաս Ամոյանը ըմբշամարտի աշխարհի առաջնությունում մեկնարկել է հաղթանակով

ԿԿարմեն Ղուկասյան

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման նախաձեռնությանը միացողների թիվն ավելանում է

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման նախաձեռնությանը միացողների թիվն ավելանում է

Քահանաները շարունակում են միանալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Բարենորոգման նախաձեռնությանը: Այս մասին տեղեկանում ենք Հայ Առաքելական Եկեղեցու բարենորոգման Ֆեյսբուքի էջից:

Երվանդ քահանա Բաբայանը, Տեր Սմբատ քահանա Աբրահամյանը, Տեր Ժիրայր քահանա Խաչատրյանը, Տեր Դանիել քահանա Տերտերյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հայր Արիստակես վարդապետ Այվազյանը, Թովմաս սարկավագ Մարտիկյանը, Տեր Համազասպ քահանա Հագեյանը, Տեր Շնորհք քահանա Մարտիրոսյանը հայտարարել են՝ միանում են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգումների արդար պահանջին։

«Ես՝ Մոշաղբյուրի Սուրբ Կարապետ վանքի վանահայր Արիստակես վարդապետ Այվազյանս, միանում եմ առաջնորդիս՝ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի և մյուս արքեպիսկոպոսների և եպիսկոպոսների նախաձեռնած՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգումների արդար պահանջին»,- ասված է «Հայ Առաքելական Եկեղեցու բարենորոգում»-ի Ֆեյսբուքի էջում:

Ավելի վաղ հայտնել էինք՝ նախաձեռնությանը միացած քահանաների թիվը հասել է 16-ի։  

Հիշեցնենք՝ օրեր առաջ վարչապետը հայտարարել էր, որ ձևավորվում է համակարգող խորհուրդ, որին վերապահվում են  Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման կազմակերպչական գործառույթներ: Դրա կազմը կարող է ընդլայնվել համակարգող խորհրդի միաձայնությամբ: Պետության ղեկավարը ժողովրդին և հոգևորականներին կոչ է արել միանալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման օրակարգին:

Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանը, ողջունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի և տասը սրբազանների կողմից կազմված համակարգող խորհրդի ստեղծումը, հայտարարել էր, որ միանում է նրանց, ընդունում հռչակագրի բովանդակությունն ու ճանապարհային քարտեզը։

Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման խորհուրդը գումարել է իր առաջին նիստը, որի ընթացքում քննարկվել են Եկեղեցու բարենորոգման գործընթացի հիմնական ուղղությունները, կազմակերպչական քայլերը և առաջիկա աշխատանքների շրջանակը՝ հիմք ընդունելով հիմնադիր հայտարարությամբ ձևակերպված սկզբունքներն ու նպատակները։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում