Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Դալարիկ գյուղի 58-ամյա բնակիչը թմրամիջոց է պահում:
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հունվարի 8-ին կատարված խուզարկությամբ 58-ամյա տղամարդու բնակարանում և նկուղում հայտնաբերվել է ընդհանուր 68,4 գրամ կանեփանման զանգված:
Դալարիկցի տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:
Կատարվում է նախաքննություն: