ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները հունվարի 6-ին Խորենացու փողոցում հայտնաբերել, ապօրինի զենք-զինամթերք պահելու և խուլիգանության կասկածանքով ձերբակալել և Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժին են տեղափոխել 33-ամյա մի կնոջ:
«Պարզվել է, որ նա հունվարի 1-ին՝ կեսգիշերն անց, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, 24-ամյա երիտասարդին պատկանող գազային ատրճանակից կրակոցներ է արձակել, ապա իր այդ գործողությունը տեղադրել սոցիալական ցանցում:
Գազային ատրճանակը հայտնաբերվել է:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին»,- ասված է հաղորդագրությունում: