• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հարցազրույց Հայկ Կոնջորյանի հետ Հարցազրույց Հայկ Կոնջորյանի հետ 22:34
Իրանի ղեկավարները ցանկանում են վերսկսել բանակցությունները. Թրամփ. «Հարևաններ» Իրանի ղեկավարները ցանկանում են... 20:30
Օրը՝ 60 վայրկյանում | 02.03.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 02.03.2026 22:32
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
ՄԻՊ-ը միանգամից 2-րդ դասարան ընդունված երեխաների հարցի առնչությամբ կայացրել է իրավունքների խախտման վերաբերյալ որոշում
Իրավունք
10:2509 Հնվ, 2026

ՄԻՊ-ը միանգամից 2-րդ դասարան ընդունված երեխաների հարցի առնչությամբ կայացրել է իրավունքների խախտման վերաբերյալ որոշում

Մարդու իրավունքների պաշտպանը 2025–2026 թթ. ուսումնական տարում հանրակրթության մեջ իրենց տարիքային խմբին համապատասխան միանգամից 2-րդ դասարան ընդունված երեխաների իրավունքների ապահովման հարցի առնչությամբ կայացրել է իրավունքների խախտման վերաբերյալ որոշում: Այդ մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:
 
Մարդու իրավունքների պաշտպանին նշված խումբ երեխաների իրավունքների ենթադրյալ խախտումների առնչությամբ հասցեագրվել են բազմաթիվ դիմում-բողոքներ:
 
Պաշտպան Անահիտ Մանասյանն իր որոշմամբ արձանագրել է խնդիրներ միանգամից երկրորդ դասարան ընդգրկված երեխաների իրավունքների ապահովման, մասնավորապես, երեխայի կրթության, հանգստի և ժամանցի իրավունքի և երեխայի լավագույն շահի պահանջի երաշխավորման հետ կապված: Խնդիրներ են արձանագրվել նաև երեխաների հետ աշխատող մասնագետների հմտությունների, կարողությունների և երեխաների հետ աշխատանքի ընթացքում կիրառվող մեթոդաբանության դիտանկյունից:
 
Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ արձանագրվել է, որ երեխաներից շատերը չեն հաճախել նախադպրոցական ուսումնական հաստատություն։
 
Պաշտպանի աշխատակազմում իրականացված մշտադիտարկման արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանի Հանրապետության մարզերի մի շարք բնակավայրերում ընդհանրապես բացակայում են նախադպրոցական ուսումնական հաստատությունները, կամ դրանց քանակը բավարար չէ: Այս բնագավառում առկա են մի շարք խնդիրներ ևս, որոնց Պաշտպանը պարբերաբար անդրադառնում է։
 
Հարկ է նկատի ունենալ, որ միջազգային չափանիշների համաձայն՝ նախադպրոցական կրթության երաշխավորումը պետության պարտավորությունն է: Նախադպրոցական կրթության ընթացքում ձևավորվող հիմնական հմտությունները, մասնավորապես, սոցիալական, հաղորդակցման, ուսումնական գործընթացի կազմակերպման և տարիքին համապատասխան ճանաչողական հմտությունները, ապահովում են երեխայի պատրաստվածությունը դպրոցական կյանքին: Ուստի նախադպրոցական կրթության բացակայության կամ այդ ոլորտում առկա խնդիրների պայմաններում, ինչը Պաշտպանի գնահատմամբ անընդունելի է, նշվածը պետք է երաշխավորվի առնվազն տարրական կրթության միջոցով:
 
Բացի այդ, Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ արձանագրվել է, որ հանրակրթության մեջ միանգամից 2-րդ դասարան ընդգրկված երեխաների մոտ առկա են առաջին և երկրորդ դասարանների կրթական ծրագրերով նախատեսված ուսումնական նյութի յուրացման հետ կապված դժվարություններ: Մասնավորապես, քանի որ միանգամից 2-րդ դասարանում սովորող երեխաները չեն հաճախել 1-ին դասարան, 1-ին դասարանի կրթական նյութի ուսումնասիրությունն իրականացվում է 2-րդ դասարանի կրթական նյութին զուգահեռ, և այն լիարժեք կերպով յուրացնելու համար երեխաներն այցելում եմ երկարօրյա խմբեր, հաճախում եմ լրացուցիչ դասընթացների, ինչի արդյունքում հաճախ զրկվում են իրենց տարիքին և զարգացմանը համապատասխան խաղի, հանգստի և լիարժեք ժամանցի հնարավորությունից:
 
Պաշտպանի որոշմամբ արձանագրվել է նաև, որ որոշ երեխաների մոտ ի հայտ են եկել հոգեբանական խնդիրներ, նրանցից շատերը հաճախ պնդել են, որ իրենց մոտ ոչինչ չի ստացվում, իրենք չեն կարողանում կատարել իրենց տրված հանձնարարությունները:
 
Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված դիմումների և բողոքների, թեժ գծի հեռախոսահամարին ստացված զանգերի, ինչպես նաև հանրակրթական ուսումնական հաստատություններ իրականացված այցերի արդյունքների ուսումնասիրությունները նույնպես ցույց են տվել, որ հանրակրթության մեջ միանգամից 2-րդ դասարան ընդգրկված երեխաների մոտ առկա են վախի, անհանգստության, սեփական ուժերի նկատմամբ անվստահության զգացումներ, լացի, հուզական լարվածության դրսևորումներ, որոնք արտահայտվում են ուսումնական նյութի յուրացման և առաջադրանքների կատարման գործընթացում: Ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել նաև, որ աշակերտների մոտ առկա են համադասարանցիների հետ շփման խնդիրներ, երեխաներն իրենց զգում են մյուսներից առանձնացված, քանի որ նրանցից շատերն իրենց համադասարանցիների պես չեն կարողանում գրել և հաշվել, իսկ իրենց համար նախատեսված ուսումնական լրացուցիչ նյութի ուսումնասիրությունն իրականացվում է խիստ սեղմ ժամկետում, և երեխաները միշտ չէ, որ հասցնում են այն յուրացնել:
 
Վերոգրյալի կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանն իր որոշման մեջ նշել է, որ պետությունը միջազգային չափորոշիչներին համապատասխան չի երաշխավորել միանգամից իրենց տարիքային խմբին համապատասխան 2-րդ դասարան ընդունված երեխաների հոգեբանական, սոցիալական, ճանաչողական և այլ դժվարություններից զերծ լինելու իրավունքը, կրթական ճանապարհի սկզբի ներդաշնակությունը երեխայի իրական կարողությունների ու հոգեբանական պատրաստվածության հետ, ըստ այդմ՝ խախտվել են երեխայի հանգստի և ժամանցի, իր տարիքին համապատասխան խաղերին մասնակցելու իրավունքը և երեխայի լավագույն շահի ապահովման պահանջը:
 
Վերոշարադրյալի հաշվառմամբ՝ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն առաջարկել է միջոցներ ձեռնարկել Պաշտպանի որոշմամբ արձանագրված դիրքորոշումների հաշվառմամբ՝ օրենսդրական դաշտի կատարելագործման և գործնականում հանրակրթության մեջ ընդգրկվելու գործընթացում երեխաների համար հոգեբանական, սոցիալական, ճանաչողական և այլ դժվարություններից զերծ կրթական միջավայրի ապահովման, նախադպրոցական կրթության, հանգստի և ժամանցի իրավունքների, ինչպես նաև երեխաների հետ աշխատող մասնագետների պատշաճ պատրաստվածության երաշխավորման ուղղությամբ:
 
Պաշտպանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն առաջարկել է նաև անհատական մոտեցում ցուցաբերել հանրակրթության մեջ տարիքային խմբին համապատասխան միանգամից երկրորդ դասարան ընդգրկված յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքի կազմակերպման գործընթացը երեխայի լավագույն շահին համապատասխանեցնելու ուղղությամբ:
 
Պաշտպանը ևս մեկ անգամ վերահաստատում է, որ կրթությունը պետք է լինի երեխայակենտրոն և նպատակ ունենա ոչ միայն փոխանցելու գիտելիքներ, այլ նաև երեխայի կյանքի համար անհրաժեշտ հմտություններ, ուժեղացնելու նրա կարողությունները, զարգացնելու արժանապատվության զգացումն ու ինքնավստահությունը:
 
Միևնույն ժամանակ, Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ոլորտի բարեփոխման ուղղված արդեն իսկ իրականացվող աշխատանքները և նախարարության հետ ձևավորված, այդ թվում՝ նշված խնդիրների լուծմանն ուղղված կառուցողական համագործակցությունը:

 

Դիտումների քանակ355
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • 2018-ից կենսաթոշակն ավելացվում է 4-րդ, հետվճարի չափը՝ 3-րդ անգամ 20:1603 Մար, 2026
  • Ոչ ֆորմալ հանդիպում Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ. Փաշինյան 20:0903 Մար, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. 3 մարտ. 2026 20:0603 Մար, 2026
  • Ենթաստամոքսային գեղձի բարդ վիրահատություն՝ առանց հետագա բարդությունների 19:5903 Մար, 2026
  • Քննարկվել են Հայաստանի 2026–2030 թթ. ազգային ծրագրի իրականացման հարցեր. Պարույր Հովհաննիսյանը հանդիպել է Ալեքսանդր Դե Քրոյի հետ 19:5103 Մար, 2026
  • Իսրայելը և Միացյալ Նահանգները շարունակում են հարվածները Իրանին 19:4403 Մար, 2026
  • Արարատ Միրզոյանը և Կայա Կալասն ընդգծել են ՀՀ-ԵՄ օրակարգն առաջ մղելու հարցում ակտիվ ներգրավվածությունը 19:3703 Մար, 2026
  • Ինձ թվում է՝ Գագիկ Ծառուկյանին ասել են, որ ինքը տրոյական ձի սարքի, ինքը որոշել է Նոյյան տապան սարքի. Կոնջորյան 19:3203 Մար, 2026
  • Կապիտալ ներդրումներ՝ ջրի որակի և հասանելիության բարելավման համար 19:2303 Մար, 2026
  • 2 անշարժ գույք Հյուսիսային պողոտայում և դրամական միջոցներ. Վիկտոր Սողոմոնյանի հոր ապօրինի ունեցվածքը 19:1603 Մար, 2026
  • Կայուն և երկարաժամկետ զարգացումը հնարավոր է միայն խաղաղ և կանխատեսելի միջավայրում. ՀՀ նախագահ 19:0903 Մար, 2026
  • Լուրեր 19:00 | Մեր շատ զինծառայողների կենսաթոշակը կբարձրանա 15 հազար դրամով. նախարար 19:0003 Մար, 2026
  • Հստակեցվել են անելիքները. ՆԳ նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել 18:5703 Մար, 2026
  • Պատրաստ ենք Հունաստանի հետ հարաբերությունները բարձրացնել ռազմավարական գործընկերության մակարդակի. ՀՀ նախագահ 18:4603 Մար, 2026
  • Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք նախագծեր, այդ թվում՝ զինծառայողի կարգավիճակին առնչվող առաջարկը 18:3403 Մար, 2026
  • Մեկնարկեց աշխատանքային այցս Վրաստան. վարչապետ 18:2403 Մար, 2026
  • ԿԸՀ-ի համար ներառականությունն առաջնահերթություն է․ «Գենդերային հավասարությունը՝ որպես ժողովրդավար ընտրությունների հիմնասյուն» թեմայով աշխատաժողով 18:2203 Մար, 2026
  • Պղնձի խարամ ապօրինի տեղափոխած բեռնատարը հայտնաբերվել և տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք 18:1403 Մար, 2026
  • Հայաստանն ու Բուլղարիան ունեն դարավոր պատմական, մշակութային և հոգևոր ամուր կապեր. դեսպան 18:0603 Մար, 2026
  • Սրբուհի Գալյանն ու Իրանի դեսպանը քննարկել են արդարադատության ոլորտին առնչվող հարցեր 18:0503 Մար, 2026
  • Հասա հանքավայր. «Իմ քայլը» հիմնադրամը սովորողներին սեղանի խաղ է նվիրել 18:0303 Մար, 2026
  • Հրաձգության ԵԱ. Հայաստանի տղամարդկանց ընտրանին թիմային հաշվարկում դարձել է ոսկե մեդալակիր 17:5203 Մար, 2026
  • Բերքաբերի, Կիրանցի և կողքի գյուղի բնակիչներն ասում են, որ ուզում են՝ սահմանազատումը շարունակվի. Ռուբինյան 17:4103 Մար, 2026
  • Մարտի 3-ը Լսողության պահպանման միջազգային օրն է 17:3203 Մար, 2026
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է Վրաստան 17:2403 Մար, 2026
  • Հայաստանի և Օմանի ԱԳ նախարարներն ընդգծել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը խաղաղ միջոցներով հանգուցալուծելու անհրաժեշտությունը 17:1203 Մար, 2026
  • Թոշակների բարձրացումը տնտեսական աճի կոնկրետ թվային արտահայտությունն է. Փաշինյան 17:0203 Մար, 2026
  • Լուրեր 17:00 | Իրանում իրավիճակը մեր երկրին չի կարող չանհանգստացնել. ԱԺ նախագահ | 03.03.2026 17:0003 Մար, 2026
  • Ալիևը հայտնել է գազատրանսպորտային ենթակառուցվածքի ընդլայնման անհրաժեշտության մասին 16:5803 Մար, 2026
  • Իրանին հարվածների մեծ ալիքը դեռ առջևում է. Թրամփ 16:4603 Մար, 2026
  • Համլետ Մանուկյանը ճանաչվել է 2025 թ. լավագույն տղամարդ մարմնամարզիկ 16:3503 Մար, 2026
  • Մշակութային արժեքների արտահանման գործընթացների իրականացման համար կսահմանվեն պետական տուրքի նոր տեսակներ 16:3203 Մար, 2026
  • Ազգային ժողովում հայտարարությունների ժամն է | ՈՒՂԻՂ 16:3003 Մար, 2026
  • ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի եվրասիական տարածաշրջանի տնօրենին 16:2203 Մար, 2026
  • Իսրայելի նպատակը Թեհրանում իշխանափոխությունն է. Ֆիդան 16:1703 Մար, 2026
  • Ունենք անհայտ կորած 195 անձ, որից 175-ը՝ զինծառայող, մյուսները՝ խաղաղ բնակիչ. Սրբուհի Գալյան 16:0303 Մար, 2026
  • Քննարկվել են Հայաստան-Ֆինլանդիա համագործակցության զարգացման հեռանկարները 15:5603 Մար, 2026
  • Ձյուն, ձնախառն անձրև, բուք. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը 15:4803 Մար, 2026
  • Էկոպարեկներին իրավունք կտրվի մասնակցելու կենսաբազմազանության մոնիտորինգին. նախագիծ 15:3803 Մար, 2026
  • Հայաստանի ժողովուրդը հունիսի 7-ի ընտրություններում հաղթելու է. Ռուբինյան 15:3303 Մար, 2026
  • Ենթադրում եմ, որ պետք է լինեն. Ռուբեն Ռուբինյանը՝ երկաթուղուն առնչվող քննարկումների վերաբերյալ 15:2603 Մար, 2026
  • Իսրայելը ցամաքային գործողություն է սկսել Լիբանանում 15:2103 Մար, 2026
  • Մոպեդները, տրիցիկլները և կվադրիցիկլները պարտադիր ապահովագրության կենթարկվեն. նախագիծ 15:1503 Մար, 2026
  • Տրակտորներից գողությունը կանխվել է․ ոստիկանների բացահայտումը 15:0703 Մար, 2026
  • Լուրեր 15:00 | 660 հազար շահառուներից 600 հազարի կենսաթոշակը կբարձրանա 10-հազարական դրամով 15:0003 Մար, 2026
  • Կարծում եմ, որ TRIPP-ի համար դա վտանգավոր չէ. Սիմոնյանը՝ ՄԵրձավոր Արևելքում ու Իրանում կատարվող իրադարձությունների մասին 14:5603 Մար, 2026
  • Լավրովը Մերձավոր Արևելքում հակամարտության բոլոր կողմերին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները 14:5303 Մար, 2026
  • ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են 14:4103 Մար, 2026
  • ԱԺ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 14:3003 Մար, 2026
  • Քննարկվել են «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում առաջարկվող լրացումները 14:2603 Մար, 2026
  • Ակնկալում ենք, որ կան երկրներ, որ պատրաստ են գնել. Սիմոնյանը՝ երկաթուղու հնարավոր գնման վերաբերյալ 14:2003 Մար, 2026
  • Մեկ օրում հայտնաբերվել են 9 հետախուզվող, 1 անհետ կորած. ՆԳՆ 14:0803 Մար, 2026
  • Մեր ամեն երրորդ ուսուցիչն ատեստավորված է. ԿԳՄՍ նախարար 13:5403 Մար, 2026
  • Հիմնականում չեն վերադառնում, և ձևավորված մարդկային կապիտալը չի ծառայում նպատակին. ԿԳՄՍ նախարարը՝ թոփ 50 համալսարաններում սովորողների մասին 13:4903 Մար, 2026
  • Մարդկանց հաճելի է շփվել ՀՀ վարչապետի հետ. Ալեն Սիմոնյան 13:4303 Մար, 2026
  • Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 13:3603 Մար, 2026
  • ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանի հետ քննարկում ենք թոշակների բարձրացման հարցը. վարչապետ 13:3603 Մար, 2026
  • Կառավարությունը թոփ 50 համալսարաններ ընդունվածներին ուսվարձի տեսքով կաջակցի մինչև 10 մլն դրամի չափով 13:2403 Մար, 2026
  • Վստահ եմ, որ երկու-երեք ընդդիմադիր ուժ կարող է հատել անցողիկ շեմը. ԱԺ նախագահ 13:2103 Մար, 2026
  • Ռոբերտ Քոչարյանը թող կարողանա «Հայաստան» խմբակցությունը ղեկավարել. այնտեղ Դաշնակցությունը վերցրել է իշխանությունը. Սիմոնյան 13:1603 Մար, 2026
  • ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր չափի` շուրջ 3.1 կգ քաշով թաքցված ոսկու ներմուծման դեպք 13:1403 Մար, 2026
  • Հայաստանը դառնում է բաց, ներդրողների համար գրավիչ ուղղություն. ՏԿԵ նախարարը հարցազրույց է տվել Los Angeles Times-ին 13:0203 Մար, 2026
  • Լուրեր 13:00 | Ի՞նչ փոթորիկ եք անում մեկ բաժակ ջրում. թեժ քննարկում ԱԺ-ում 13:0003 Մար, 2026
  • Թրամփը չի բացառել անհրաժեշտության դեպքում Իրան ցամաքային ուժեր ուղարկելու հնարավորությունը 12:5303 Մար, 2026
  • Բուլղարիան Հայաստանի հուսալի գործընկերն է Եվրոպական միությունում. վարչապետ 12:5003 Մար, 2026
  • Նրանց գործունեության արդյունքում մեր կոնյակի անունն է ընկնում. Պապոյանը՝ գյուղացուց խաղող չմթերող տնտեսվարողների մասին 12:4903 Մար, 2026
  • Օվերչուկը Բաքվում հանդիպել է Ալիևի հետ 12:4403 Մար, 2026
  • Սերժ Սարգսյան քաղաքական գործիչ քաղաքական դաշտում գոյություն չունի. Ալեն Սիմոնյան 12:4103 Մար, 2026
  • Իսրայելի բանակը Լիբանանի հարավում 59 բնակավայրի բնակիչներին կոչ է արել տարհանվել 12:3703 Մար, 2026
  • Մարտի 5-ից հետո կենսաթոշակ կամ նպաստ ստանալու համար բանկի ընտրությունը կիրականացվի ինքնաշխատ. ԱՍՀՆ 12:2803 Մար, 2026
  • Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 79 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի պաշտպանության հերթական հայցը բավարարվել է 12:2703 Մար, 2026
  • Հարց չգիտեմ, որ Հայաստանն ու Վրաստանը փորձել են լուծել, չի լուծվել. Պապոյանը՝ հայ տնտեսվարողների խնդիրների մասին 12:2503 Մար, 2026
  • Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:1103 Մար, 2026
  • Բարեփոխումների արդյունքում մեր օրենսդրությունը մոտարկվում է եվրոպական օրենսդրությանը. Պապոյան 12:0203 Մար, 2026
  • ԱԺ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:0003 Մար, 2026
  • ԱՄՆ պետքարտուղարությունը ամերիկացիներին կոչ է արել անհապաղ լքել մի շարք երկրներ և տարածքներ 11:4303 Մար, 2026
  • ԱՄԷ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները, ովքեր ունեն Fly One-ի Մասկատ-Երևան տոմսեր, կարող են օգտվել անվճար տեղափոխման հնարավորությունից 11:3503 Մար, 2026
  • Հիմքեր ունենք մտածելու, որ հայտարարված 7-ժամյա ջրանջատումը կարող ենք կրճատել մինչև 3-4 ժամի. Ջրային կոմիտեի նախագահ 11:2903 Մար, 2026
  • Դպրոցականների շրջանում համատարած թմրամիջոցներ օգտագործելու վերաբերյալ պնդումներն անհիմն են. ՆԳՆ խոսնակ 11:1803 Մար, 2026
  • ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերը որոշակի ժամանակով հասանելի չեն լինելու 11:1103 Մար, 2026
  • Ոռոգման, ջրամատակարարման, ջրահեռացման համակարգերը բարելավելու նպատակով ՀՀ-ն ՎԶՄԲ-ից 70,4 մլն եվրոյի վարկ կներգրավի. նախագիծ 10:5803 Մար, 2026
  • Կարծում եմ՝ ամենալավը և ամենաերաշխավորվածն այսօր զինվորական մասնագիտությունն է. Սուրեն Պապիկյան 10:4903 Մար, 2026
  • Ընկերության հաշվետարը հափշտակել է 20 մլն դրամ, կատարել առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում 10:2803 Մար, 2026
  • Քննարկվել են ՊԵԿ ենթակառուցվածքների բարելավմանն ու վարչական շենքերի արդիականացմանն ուղղված ծրագրերը 10:1803 Մար, 2026
  • Ինչ իրավիճակ է Լարսում 10:1503 Մար, 2026
  • Բոլոր փուլերը տեսաձայնագրվում են․ ՆԳՆ ծառայողների ատեստացիան շարունակվում է փոփոխությունների կիրառմամբ 10:1003 Մար, 2026
  • Լուրեր 10:00 | Նավթի գների կտրուկ աճը կարող է ազդել պարենի գների վրա. փորձագետ | 03.03.2026 10:0003 Մար, 2026
  • Ազգային ժողովի նիստ | ՈՒՂԻՂ 10:0003 Մար, 2026
  • Նախկին պատգամավոր Էռնեստ Սողոմոնյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի Հյուսիսային պողոտայում գտնվող 2 բնակարան 09:5003 Մար, 2026
  • ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ 09:2903 Մար, 2026
  • Խոշոր հրդեհ է բռնկվել Թբիլիսիի բանկերից մեկի գլխավոր գրասենյակում 09:2503 Մար, 2026
  • Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է 09:0803 Մար, 2026
  • Սիրում եմ բոլորիդ, սիրելի քաղաքացիներ․ վարչապետ 09:0303 Մար, 2026
  • Երևանի Շենգավիթ վարչական շրջանում էլեկտրական շչակ է գործարկվելու 08:3203 Մար, 2026
  • Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն 08:0103 Մար, 2026
  • Հազվագյուտ հիվանդություններ. ախտորոշումն ու բուժումը Հայաստանում 00:5703 Մար, 2026
  • Տավուշի և Կոտայքի ստեղծարար կանանց աշխատանքները՝ մեկ հարթակում 00:4203 Մար, 2026
  • Սա չի վերածվի անվերջ պատերազմի. Հեգսեթը Իրանի դեմ գործողության մասին 00:2703 Մար, 2026
  • Դիվանագետի օրվա կապակցությամբ հեռուստաաշտարակը լուսավորվել է ԱԳՆ տարբերանշանով 00:1303 Մար, 2026
  • Գեղարքունիքում 2026 թվականի փետրվարին գրանցվել է 62 ծնունդ 23:5002 Մար, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015