Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում 2026 թվականի աշխատանքային տարին մեկնարկել է բարձր պատասխանատվության զգացումով, նոր մոտեցումներով և առավել մեծ ինտենսիվությամբ գործունեություն ծավալելու հանձնառությամբ։ Այդ մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ստորաբաժանումների ղեկավարների և ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացրել է տարեսկզբյան աշխատանքային խորհրդակցություններ։
Քննարկվել են տարվա ընթացքում աշխատանքների կազմակերպման մեթոդաբանությանը, առաջնահերթություններին և արդյունավետության բարձրացմանն առնչվող մի շարք հարցեր։ Պաշտպանը կարևորել է աշխատանքների առավել օպերատիվ իրականացման, նորարարական լուծումների կիրառման և ստորաբաժանունների միջև համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը՝ տալով համապատասխան հանձնարարականներ։