Հունվարի 4-ին
հաղորդվել էր 1986 թ. ծնված Գայանե Ջումանովայի անհետ կորելու մասին:
Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում Գայանե Ջումանովան հայտնաբերվել է։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին: Այդ մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը: