Դեկտեմբերի 31-ին Հանրապետության հրապարակում Ամանորի տոնական միջոցառման մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով՝ ժամը 21:00-ից մինչև միջոցառման ավարտը, կսահմանափակվի տրանսպորտային միջոցների մուտքը դեպի հրապարակ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Մասնավորապես փակ կլինեն՝
-
Նալբանդյան փողոցը՝ Սախարովի հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ,
-
Տիգրան Մեծի փողոցը՝ Խանջյան խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ,
-
Վազգեն Սարգսյան փողոցը՝ Ստեփան Շահումյանի հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ,
-
Ամիրյան փողոցը՝ Զաքյան խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ,
-
Աբովյան փողոցը՝ Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ։
Փակ կլինի նաև Արամի փողոցը՝ Արամի և Հանրապետության փողոցների խաչմերուկից դեպի Նալբանդյան փողոց։