ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ Գեղարքունիքի մարզի պարեկները դեկտեմբերի 27-ին Գավառ քաղաքի Բոշնաղյան փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են Գավառի բնակիչ, 67-ամյա տղամարդու «Օպել» մակնիշի ավտոմեքենան, որի մեջ հայտնաբերվել է 77 կգ 171 սիգ և 0․81 կգ ձկնկիթ։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել է նախաքննական մարմին, իսկ ավտոմեքենան տեղափոխվել՝ հատուկ պահպանվող տարածք:
Բնությանը պատճառված վնասի չափը կազմում է 154․000 դրամ։
Հանգամանքները պարզվում են։