Սևանա լճի ափամերձ հատվածը ազատվում է ապօրինի կառույցներից: 34 հողամասում ապամոնտաժման գործընթաց սկսել է դատախազությունը, քանդման 23 որոշում կայացրել: Այս պահի դրությամբ, ավելի քան 20 շենք-շինություն է քանդվել։ Գլխավոր դատախազությունը տարբերություն չի դնում, թե ով է սեփականատերը, որոշումն անխտիր վերաբերում է բոլորին, իսկ հայտնի անուններ, ավելի կոնկրետ՝ ներկա ու նախկին պաշտոնյաներ, այդ կառույցների տերերի ցանկում շատ կան: Դրանք ապամոնտաժվում են ըստ հրատապության՝ կախված հանգամանքից, թե որքան մոտ են ափին։
Մանրամասները՝ Քրիստինե Թորոսյանի տեսանյութում: