Երևանի Վարդաշեն թաղամասի էլեկտրական ենթակայանի բաշխիչ սարքավորումներում նախօրեին առաջացած խոշոր հրդեհի հետևանքները վերացնելու և հոսանքազրկված 11500 բաժանորդների էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:
«Լուրերի» հետ զրույցում ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը տեղեկացրել է, որ առավոտյան հրատապ խորհրդակցություն է անցկացվել, բոլոր ուժերը մեկտեղված են, որ այսօր մինչև ժամը 22-ը էլեկտրամատակարարումը բոլոր ուղղություններով վերականգնված լինի:
Մանրամասները՝ Իրինա Մկրտչյանի տեսանյութում: