«Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Երևանի մետրոպոլիտենը կգործի հատուկ ռեժիմով»,- տեղեկացնում են մետրոպոլիտենի լրատվական ծառայությունից։ Աշխատանքային ժամերում կլինեն որոշ փոփոխություններ՝ մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի համար ապահովելով առավելագույն հարմարավետություն։
Դեկտեմբերի 31-ին մետրոպոլիտենի աշխատանքը կսկսվի ժամը 07:00-ից և կշարունակվի մինչև 2026 թվականի հունվարի 1-ի ժամը 02:30-ը։
Մետրոպոլիտենից նաև զգուշացնում են, որ քաղաքացիներն ուշադիր լինեն․ տեխնիկական որոշ հարցերով պայմանավորված՝ դեկտեմբերի 31-ի ժամը 23:45-ից մինչև հունվարի 1-ի ժամը 00:15-ը (30 րոպե) մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանում գնացքները կանգառ չեն կատարելու։
Մետրոպոլիտենի աշխատակազմը մաղթում է ջերմ ու հաճելի տոնական օրեր, ինչպես նաև՝ ապահով և հարմարավետ երթևեկություն: