Դեկտեմբերի 28-ին` ժամը 14։18-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատ Շերենցի փողոցում այրվում է չշահագործվող տնակ։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։51-ին, մարվել՝ 15։11-ին։ Այրվել է տանիքը՝ մոտ 100 քմ։