Հայաստանը չափավոր ռիսկի մակարդակում է: Հրապարակվել է աղետների նկատմամբ ամենառիսկային երկրների վերաբերյալ զեկույց:
Մեր երկիրը 193 երկրի շարքում 155-րդն է. սա նշանակում է, որ 154 երկրում ռիսկերն ավելի են, քան Հայաստանում:
Թեպետ մեր երկիրը տարածաշրջանում ամենալավ դիրքում է, դեռ որոշակի աշխատանք տանելու անհրաժեշտություն կա։
Հայաստանի թիվ մեկ խնդիրը պետք է լինի աղետի ռիսկի նվազեցումը, շեշտում են մասնագետները։ Աշխարհի ամենառիսկային երկիրը Ֆիլիպիններն է, իսկ ամենաքիչ ռիսկայինը՝ Մոնակոն:
Նիկոլայ Ավետիսյանն ուսումնասիրել է ցանկն ու զրուցել զեկույցի համահեղինակի հետ։