Փորձագետները համոզված են, որ Հայ առաքելական եկեղեցու շուրջ իրավիճակը շատ արագ պետք է հանգուցալուծվի: Փաստարկում են՝ եկեղեցին չի կարող տևական ժամանակ պառակտված մնալ:
Իսկ որ համակարգի ներսում կան լրջագույն խնդիրներ, հանրայնացրել են պետության ղեկավարի ձեռքը սեղմած և կաթողիկոսի հրաժարականը պահանջող եպիսկոպոսները:
Թեժացած իրավիճակում տեղեկատվական արտահոսք կա, թե կաթողիկոսանիստը կարող է տեղափոխվել Ռուսաստան:
Այս դեպքում ոլորտի մասնագետները նշում են, որ աթոռանիստի տեղափոխությունը չի կարող առանց հիմնավորման լինել: Այն միշտ եղել է այն վայրերում, որտեղ հայկական անկախ պետություն ունենալու հնարավորություն է եղել:
Վերլուծաբանների գնահատմամբ՝ եթե նույնիսկ կաթողիկոսը տեղափոխվի այլ վայր, միևնույն է, աթոռանիստը կմնա Սուրբ Էջմիածինը:
Եկեղեցու շուրջ վերջին զարգացումները՝ Իրինա Մկրտչյանի ռեպորտաժում: