«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, դեկտեմբերի 28-ին՝ ժամը 13:00-18:00-ը, կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց 35, 37 շենքերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: