Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին ամբողջ գիշեր կատարվել են ձմեռային սպասարկման աշխատանքներ։
Բոլոր տարածաշրջաններում իրականացվում է շուրջօրյա հերթապահություն։
Սպասարկող կազմակերպությունները ճանապարհները մաքրում են ձյան շերտից՝ մշակելով աղ-ավազի խառնուրդով։
Շուրջօրյա հերթապահություն են կատարում նաև «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցները՝ համակարգելով ձմեռային սպասարկման աշխատանքները։
Մանրամասները՝ տեսանյութում: