Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Արարատի, Վայքի, Սիսիանի, Մեղրիի, Գորիսի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում։
Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-40 մետր։ Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտից»:
«ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- ասված է հաղորդագրությունում։