Զինված տղամարդը մտել է Ճապոնիայի Միշիմա քաղաքի անվադողերի գործարան և դանակահարել ութ մարդու՝ հաղորդել են տեղական լրատվամիջոցները։
Ավելին, հարձակվողը նաև թունավոր նյութ է տարածել, ինչի հետևանքով տուժել է ևս յոթ մարդ:
Կասկածյալը, որի դեմքը հարձակման ժամանակ ծածկված է եղել դիմակով, ձերբակալվել է։ Նա 38 տարեկան է, այլ տեղեկություններ չեն հրապարակվել։