Ճապոնիայի Օիտա քաղաքում խոշոր հրդեհ է բռնկվել, որի հետևանքով այրվել է ավելի քան 170 շենք։
Թաղամասից շուրջ 175 բնակիչ է տարհանվել։ 1 մարդ համարվում է անհայտ կորած։
Մոտավորապես 350 տուն մնացել է առանց էլեկտրաէներգիայի: TBS News-ի հաղորդմամբ՝ երկու ուղղաթիռ իրականացնում է օդային հրդեհաշիջման աշխատանք:
Հրդեհի բռնկման պատճառը քննվում է։
Ըստ տեղի լրատվամիջոցների՝ հրդեհը տարածվել է նաև մոտակա անտառներում և անմարդաբնակ Ցուտաշիմա կղզում: