Երևանի Կենտրոնի և անասնաբուժության վարչության տեսուչների կողմից մշտադիտարկումներ են անցկացվել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում գտնվող միս-մսեղիքի իրացման կետերում։ Այդ մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:
Ստուգվել են մսի սպանդանոցային ծագումը հաստատող փաստաթղթերի առկայությունը, պահման և վաճառքի հիգիենիկ պայմանները, ինչպես նաև սահմանված ջերմաստիճանային ռեժիմների պահպանումը։
Ստուգումների արդյունքում 62 կգ ոչ սպանդանոցային ծագման միս-մսեղիք առգրավվել է և ներկայացվել ոչնչացման՝ տեսուչների հսկողության ներքո։
Վերահսկողական միջոցառումները շարունակվելու են նաև առաջիկա հանգստյան օրերին։