Կառավարությունն ընդունել է որոշում, որով առաջարկվում է անապահովության գնահատման նոր համակարգի՝ ամբողջ հանրապետությունում ներդրման ժամկետը 2026 թ. հունվարի 1-ի փոխարեն սահմանել 2026 թ. հուլիսի 1-ը:
2025 թ. համար սահմանված անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմը՝ 34․581 դրամը, 2026 թ. համար սահմանվել 35.875 դրամ՝ համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների:
2015 թ. հետո արտադրված ավտոտրանսպորտային միջոցի առկայության մասով սահմանված բացառող գործոնի դեպքում ավտոտրանսպորտային միջոցի արտադրման տարեթիվը 2015 թ. փոխարեն սահմանվել է 2016 թ.-ը: Անշարժ գույքի առկայության դեպքում սահմանված բացառող գործոնի մասով ներկայիս սահմանված գույքահարկերի չափերը նախատեսվում է ավելացնել 25 տոկոսով:
Նախատեսվում է ընտանիքի 18 տարեկանից մինչև 22 տարեկանը ներառյալ առկա ուսուցմամբ սովորող աշխատունակ, բայց չաշխատող անդամներից բացի նաև 18 տարին լրացած, սակայն դեռևս հանրակրթական ուսումնական հաստատությունում սովորող, աշխատունակ, բայց չաշխատող անդամներին եկամտի վերագրում չկատարել:
Որոշմամբ սահմանվել են 2026 թ. ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի և հրատապ օգնության չափերը: Ըստ այդմ՝ և կվերանայվեն անապահովության գնահատման նոր համակարգի՝ ողջ հանրապետությունում ներդրման ժամկետները: