Դեկտեմբերի 20-ին՝ առավոտյան ժամը 7:00-ից, հիմնանորոգումից հետո երթևեկության համար կբացվի Քանաքեռավանն Արաբկիր վարչական շրջանի հետ կապող «Կորեայի ձոր» կոչվող ճանապարհը (Տ-6-18,/Տ-6-44/ - Երևանի սահման տեղական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ 1+100 հատված)։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցները մաղթում են անվտանգ երթևեկություն։