ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է անծանոթ անձանց չտրամադրել անձնագրային և բանկային տվյալներ։
«Հարգելի՛ քաղաքացիներ, որևէ պատրվակով անծանոթ անձանց մի՛ տրամադրեք անձնագրային և բանկային տվյալներ։
Մի փոխանցե՛ք նաև համացանցի տարբեր հարթակներում գրանցված ձեր անհատական հաշիվների մուտքանունները, գաղտնաբառերը և SMS ծանուցմամբ ստացված մեկանգամյա կոդերը:
Նշված անձնական տվյալները փոխանցելով այլ անձանց՝ հավանական է, որ դրանք հետագայում օգտագործվեն տարբեր հանցավոր սխեմաներում ներգրավված անձանց կողմից և արդյունքում՝ կարող եք ոչ միայն զրկվել ձեր էլեկտրոնային դրամապանակների, բանկային հաշիվների, անհատական հաշիվների հասանելիությունից, այլև դառնալ ֆինանսական հափշտակությունների զոհ:
Հանցավորների ձեռքին հայտնված տվյալները կարող են օգտագործվել նաև այլ հանցագործությունների կատարման համար»,- նշված է հաղորդագրության մեջ։