Դեկտեմբերի 11-ին, ժամը 19։43-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակի ոլորաններում այրվում է բեռնատար ավտոմեքենա։
Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել MAN մակնիշի բեռնատար ավտոմեքենայի քարշակում. տուժածներ չկան։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։29-ին, մարվել՝ 20։58-ին։Այրվել է քարշակը։
Հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը դեպի ցիստեռն։