Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 11։48-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Դդմաշեն գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա զոհ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Opel մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից (մոտ 70 մ) և գլորվել ձորը։
Փրկարարները վարորդի դին դուրս են բերել ձորից և մոտեցրել դի տեղափոխող մեքենային, այնուհետև ավտոմեքենան դուրս բերել ձորից։