«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է՝ դեկտեմբերի 9-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Արթիկի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում։
Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-80 մետր։
Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածում բուք է, տեսանելիությունը՝ 10-15 մետր։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
«Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- նշված է հաղորդագրությունում: