Երևանցիները հնարավորություն ունեն անվճար հետազոտություններ անցնել: Այս մասին հայտնում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։
«Երևանի քաղաքապետարանը շարունակում է կյանքի կոչել «Դժվարամատչելի հետազոտությունների իրականացում» ծրագիրը, որի շրջանակում երևանցիներիը հնարավորություն են ունենում անվճար անցնել հետևյալ գործիքային հետազոտությունները․
-համակարգչային շերտագրում,
-մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա,
-կրծքագեղձի սքրինինգային հետազոտություն,
-ախտորոշիչ կորոնագրաֆիա և սրտի անոթների ստենտավորում,
-աորտա-կորոնար անոթների շունտավորում։
Այս հետազոտությունները փրկում են մարդկային կյանքեր և ապահովում են երևանցիների համար առողջապահական անհետաձգելի ծառայությունների բարձր որակ։
Բուժառուն բժշկական փաստաթղթերի հիման վրա դիմում է ներկայացնում «Մեկ պատուհան», որտեղ ստուգվում է անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը, և դրանից հետո էլեկտրոնային ուղեգիրը ուղարկվում է համապատասխան բուժհաստատություն»,-նշվում է հաղորդագրության մեջ։