ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի և Պահպանության ծառայության մասնագետների հետ հերթական շրջայցն են կատարել Լոռու մարզի մի շարք վերականգնվող հուշարձանների տարածքներում:
Նրանք հետևել են Ամրակիցի Սբ Նիկոլայ Հրաշագործ եկեղեցու վերականգնման աշխատանքներին, որոնց ավարտը նախատեսվում է մինչև տարեվերջ։ Զուգահեռաբար ընթանում է նաև եկեղեցու տարածքի բարեկարգումը:
Հաջորդ կանգառը Լոռի բերդ ամրոցն էր, որտեղ ընթանում են պարիսպների, եկեղեցու և բաղնիքների նորոգման, ամրակայման և վերականգնման աշխատանքներ: Եկեղեցու և բաղնիքների ամրակայման և վերականգնման աշխատանքները կավարտեն տարեվերջին, իսկ պարիսպների վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքները կշարունակվեն ևս 2 տարի:
Այցի ընթացքում նախարարության մասնագետները ներկայացրել են իրենց դիտարկումները, հուշարձանների վերականգնման աշխատանքների ընթացքի հետ կապված տրվել են հանձնարարականներ։

