Դեկտեմբերի 3-ին` ժամը 08։17-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան գյուղում այրվում է ավտոմեքենա։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։35-ին, մարվել՝ 08:54-ին։ Այրվել է Hyundai մակնիշի ավտոմեքենան։