Երևան քաղաքում նոյեմբերի 28-ի ցերեկը, 29-30-ը, դեկտեմբերի 2-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 1-ին սպասվում է անձրև։

Հանրապետության տարածքում նոյեմբերի 28-ի ցերեկը, 29-30-ը, դեկտեմբերի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Նոյեմբերի 29-ի և 30-ի լուսադեմին Արարատյան և Շիրակի դաշտում սպասվում է կարճատև մառախուղ: Դեկտեմբերի 1-2-ը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում գիշերային ժամերին՝ ձյան և ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով:
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 1-3-ը աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում՝ էապես չի փոխվի։
