Նախորդ շաբաթ Green Green-ն Ավան-Առինջում էր: Այդ մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը:
Արդյունքում հավաքվել է ավելի քան 100 պարկ աղբ, հեռացվել են հսկայական քանակությամբ մեծածավալ թափոններ՝ հին կահույքից ու տախտակներից մինչև ավտոմեքենայի անվադողեր, մաքրվել են մանկական և սպորտային խաղահրապարակները, սպորտային գոտին, հարակից մայթերը:

«Շնորհակալություն բոլոր մասնակիցներին՝ ակտիվության և հոգատար վերաբերմունքի համար:

Միացեք Green Green-ի թիմին վաղը՝ ժամը 14:00-ին, Ս. Վ. Մալայանի ակնաբուժական կլինիկայի շրջակայքում, Մելքումով փող., 2/2»,- ասված է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ:
