Նախորդ շաբաթ օրը Green Green նախաձեռնության կազմակերպած պլոգինգ ակցիան, որն իրականացվել էր Երևանի վազքի ակումբների հետ համատեղ, միավորել էր ավելի քան 70 մասնակիցների: Այդ մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը:

Մասնակիցները ոչ միայն հավաքում էին աղբը, այլ միաժամանակ վազում կամ հեծանիվ էին վարում Հրազդանի կիրճի ամբողջ երկայնքով:

Արդյունքում հավաքվեց շուրջ 150 պարկ աղբ։
.jpg)
«Շնորհակալություն բոլոր մասնակիցներին՝ ակտիվության, պատասխանատվության և շրջակա միջավայրի հանդեպ ցուցաբերած հոգատար վերաբերմունքի համար:
Միացե՛ք նման նախաձեռնություններին․ մաքուր և կանաչ Երևանը ձևավորվում է մեր բոլորի միասնական ջանքերով»,- ասված է քաղաքապետարանի Ֆեյսբուքի գրառման մեջ: