ԿԸՀ-ն Վաղարշապատ համայնքի ընտրական իրավունք ունեցող քաղաքացիներին հորդորում է ընտրական ցուցակներում որևէ անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում դիմել լիազոր մարմնին՝ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը։
«ՆԳՆ մեր գործընկերներն այսօր ծառայություն են իրականացնում ոչ միայն տարածքային, այլև շրջիկ սպասարկման գրասենյակներում»,- հայտնում են հանձնաժողովից:
Հիշեցնենք՝ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են։
Առավոտյան ժամը 11։00-ի դրությամբ, քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 7․56%-ը կամ 5283 ընտրող։
Վաղարշապատ համայնքում ընտրական իրավունք ունի 69866 քաղաքացի։