Իզմիրում ջրային ճգնաժամը սրվում է, Ստամբուլի ամբարտակների հագեցվածությունն էլ վերջին ամիսներին զգալիորեն նվազել է։ Քաղաքի ջրամատակարարման և կոյուղու վարչության տվյալներով՝ տարածքի ամբարտակների հագեցվածությունը կազմում է 21,87%: Հունիսի 30-ի դրությամբ այս ցուցանիշը 66,23% է եղել՝ հայտնում է Euronews-ը:
Իզմիրում, որտեղ ամռանից ջրի խիստ պակաս կա, և ժամանակ առ ժամանակ ջրամատակարարման ընդհատումներ են լինում, պնդել են, որ պահուստային ջուրը ևս սպառվել է: Իզմիրի ամբարտակների ջրի մակարդակը հասել է կրիտիկականի, իսկ ստորգետնյա ջրերի պաշարները նույնպես սպառվել են:
Փորձագետների կարծիքով՝ եթե ներկայիս միտումը չփոխվի, ապա առաջիկա տարիներին Թուրքիան կարող է հայտնվել ջրի պակաս ունեցող երկրների շարքում, որտեղ բնակչության մեկ շնչի հաշվով քաղցրահամ ջրի տարեկան ծավալը 1000 խմ-ից պակաս է: Այդ կատեգորիան ներառում է Մերձավոր Արևելքի երկրները՝ Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Կատարը, ինչպես նաև աֆրիկյան երկրները՝ Սոմալին, Ջիբութին և Էրիթրեան:
Ջրային ճգնաժամ ապրող երկրներում մեկ շնչի հաշվով տարեկան ջրի հասանելիությունը տատանվում է 1000-ից մինչև 1700 խմ: 2024 թվականի գնահատականների համաձայն՝ Թուրքիայում մեկ շնչի հաշվով տարեկան օգտագործելի ջրի հասանելիությունը կազմում է մոտավորապես 1300-1400 խմ:
Ջրով հարուստ երկրները գտնվում են հասարակածի շուրջ, որտեղ մուսոնային անձրևները սովորաբար գերազանցում են 8000-10000 խմ-ը: