Անկարան հերթական եսակենտրոն ծրագիրն է հղացել. ամբարել Արաքսի ջուրն այնպես, որ գետի ավազանում տեղակայված հաջորդ երկրները ջրի խիստ պակաս զգան: Այս որոշումն անհետևանք չի մնա նաև Հայաստանի համար, բայց ամենից շատ կվնասի Իրանին:
Ինչպես հայտնի է, Իրանի հարավային հատվածները անապատացման վտանգի տակ են, իսկ երկիրն ընդհանրապես ջրային պաշարների պակաս է զգում: Հիմա Թուրքիայի ու Իրանի կառավարությունները որոշել են ջրային հարցերի միացյալ կոմիտե ստեղծել: Բայց փորձագետները թերահավատորեն են մոտենում դրա արդյունավետ գործունեությանը:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան