Ադրբեջանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Գազայի հատվածում ձեռք բերված հրադադարը:
Հեռախոսազրույցի ընթացքում Ջեյհուն Բայրամովը և Մոհամմադ Իսհաք Դարը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության խթանմանն ուղղված ջանքերի, ինչպես նաև Եգիպտոսում կայանալիք գագաթնաժողովի վերաբերյալ: