Հայաստանը և Միացյալ Նահանգները պատրաստվում են ստեղծել մի ընկերություն, որը կլինի երկաթուղային անցուղու շինարարն ու հիմնական օպերատորը,- Վարշավայում լեհական հեռուստաալիքին տված հարցազրույցում անդրադառնալով Թրամփի ուղու վերաբերյալ հարցին՝ նշել է Հայաստանի արտգործնախարարը: Արարատ Միրզոյանը, խոսելով օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթերի իրագործման ժամկետների մասին, նշել է՝ արդեն սկսել են քննարկումներ ամերիկյան գործընկերների հետ, ավարտից հետո պետք է մեկնարկի շինարարությունը։
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան