Մարմարա ծովում 5,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Էպիկենտրոնը գտնվել է Թեքիրդաղ նահանգի հյուսիսարևմտյան հատվածում՝ հայտնել են Թուրքիայի տարերային աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունից: Երկրաշարժը տեղի է ունեցել 6,71 կիլոմետր խորությամբ:
Ստամբուլի նահանգապետ Դավութ Գյուլը հայտարարել է, որ երկրաշարժից հետո Ստամբուլում ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չեն ստացվել: