Մոլդովայում տեղի ունեցած խորհրդարանի ընտրությունում հաղթել է իշխող եվրոպամետ «Գործողության և համերաշխության կուսակցությունը»: Նախնական տվյալներով՝ այն ստացել է ձայների շուրջ 50 տոկոսը: Ռուսամետ «Հայրենասիրական դաշինքի» օգտին քվեարկել է ընտրողների 24,28 տոկոսը: Ընտրություններին մասնակցությունը կազմել է 52 տոկոս, ինչը վերջին տարիներին ամենաբարձր ցուցանիշն է: Ամենայն հավանականությամբ, նախագահ Մայա Սանդուի կուսակցությունը 101-տեղանոց խորհրդարանում կստանա մանդատների մեծամասնությունը և ստիպված չի լինի ձևավորել կոալիցիոն կառավարություն:
Սանդուն ընտրություններից առաջ զգուշացրել էր ռուսական մեծ միջամտության մասին՝ նշելով, որ Մոլդովայի ապագան վտանգի տակ է: Նախկին նախագահ, այժմ ընդդիմադիր Իգոր Դոդոնը դեռ մինչև ձայների հաշվարկը հայտարարել էր հաղթանակի մասին և կոչ արել սեպտեմբերի 29-ին բողոքի ակցիայի դուրս գալ: Ըստ տարբեր հրապարակումների՝ Մոլդովայի ընտրատեղամասերում ընդհանուր ձայների թվով առաջատար են ընդդիմադիր կուսակցությունները: Միևնույն ժամանակ, արտերկրում գործող տեղամասերում, ըստ նախնական տվյալների, իշխող կուսակցությունը ստացել է ձայների 70-80 տոկոսը:
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում:
Հեղինակ՝ Սյուզաննա Չրաղյան