• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հրդեհ Կոտայքի մարզի խանութ սրահներից մեկի պահեստում.  դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ Հրդեհ Կոտայքի մարզի խանութ... 13:13
Բաց հարթակ․ ՀՀ-ն ծայրագավառ դարձնել ցանկացողները պատրաստվում են մասնակցել ընտրություններին. Արշակյան Բաց հարթակ․ ՀՀ-ն ծայրագավառ... 20:49
Ապօրինի վաճառված 70 մանկապարտեզ․ նոր քրգործե՞ր են սպասվում Ապօրինի վաճառված 70 մանկապարտեզ․... 19:40
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 13:1722 Սեպ, 2025

ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը Հայաստանի հավասարակշռված և հավասարակշռող արտաքին քաղաքականության մասերից է. Ռուբինյան

Երևանում մեկնարկած ՆԱՏՕ խորհրդարանական վեհաժողովի 108-րդ Ռոուզ-Ռոթ սեմինարի բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը:

«Հարգելի՛ պարոն նախագահ,

Հարգելի՛ գործընկերներ,


Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Թույլ տվեք ողջունել Հայաստանի Հանրապետությունում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի Ռոուզ-Ռոթ սեմինարի մասնակիցներին: Արդեն չորրորդ անգամն է՝ մենք հյուրընկալում ենք այս կարևոր միջոցառումը:

1991 թվականից ի վեր Ռոուզ-Ռոթ սեմինարի ուշադրության կենտրոնում են տարածաշրջանային անվտանգությանը, զինված ուժերի և պաշտպանության, զինվորականների նկատմամբ արդյունավետ խորհրդարանական վերահսկողությանը վերաբերող հարցեր:

Սեմինարի խորագիրը՝ «Հայաստանն ու Հարավային Կովկասը փոփոխվող աշխարհում. ամրապնդելով ժողովրդավարությունն ու տարածաշրջանային անվտանգությունը» ինքնին խոսուն է: Այն մեզ հիշեցնում է, որ այսօրվա փխրուն աշխարհում խաղաղության պահպանման համար պատասխանատու ենք բոլորս: Պատերազմներն ու հակամարտությունները շարունակում են դամոկլյան սրի պես կախված մնալ ժողովուրդների գլխին՝ բերելով անհամար զոհեր ու տառապանքներ:

Այս տարիների ընթացքում աշխարհը ենթարկվել է բազում փոփոխությունների: Հայաստանի Հանրապետությունը նույնպես հարմարվում է նոր իրողություններին՝ հավատարիմ իր անկախությանը, ինքնիշխանությանն ու հարևանների հետ խաղաղ ապրելու ձգտումներին:

Հայաստան-ՆԱՏՕ կապերը սկիզբ են առել ավելի քան երեսուն տարի առաջ: Մեր երկիրը մշտապես կարևորել է դաշինքի հետ գործընկերային հարաբերությունները, այդ թվում՝ խաղաղապահ առաքելություններին մասնակցությունը և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը: ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը Հայաստանի հավասարակշռված և հավասարակշռող արտաքին քաղաքականության մասերից է, և մենք պատրաստ ենք շարունակել այդ համագործակցությունը, որն ուղղված է տարածաշրջանային և գլոբալ անվտանգության ամրապնդմանը:

Խորհրդարանական դիվանագիտության ոլորտում ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններն իրականացվում են կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի հետ գործընկերությամբ, որը սկսվել է 2002 թվականին, երբ մեր Ազգային ժողովը դարձավ ՆԱՏՕ ԽՎ-ի ասոցացված անդամ:

Հարգելի՛ գործընկերներ,

կուզեի հակիրճ ներկայացնել վերջին զարգացումները Հարավային Կովկասում: Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների կարգավորման համատեքստում 2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին փաստաթուղթը, այն է՝ սահմանազատման հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը, որն անցել է կողմերի օրենսդրությամբ սահմանված վավերացման ներքին ընթացակարգը և մտել ուժի մեջ: Հանձնաժողովների կողմից մինչ այդ սահմանազատվել և սահմանագծվել է պետական սահմանի առաջին 12 կիլոմետրանոց հատվածը, և հույս ունենք, որ շուտով սահմանի մյուս հատվածներում նույնպես այս գործընթացը կշարունակվի:

2023 թվականին Հայաստանի կառավարությունը նախաձեռնեց «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի նպատակը տարածաշրջանում փոխկապակցվածությունն էր՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, իրենց տարածքով անցնող ենթակառուցվածքների նկատմամբ իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա: Տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման տեսանկյունից «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ենթադրում է Հայաստանի տարածքով բեռնափոխադրումների, խողովակաշարերի, էլեկտրական հաղորդալարերի և ինտերնետային մալուխների հզորությունների զգալի ավելացում:

Ներկա իրավիճակում, երբ երկրները տրանսպորտային և տնտեսական նոր հնարավորությունների փնտրտուքի մեջ են, Հայաստանը և Հարավային Կովկասը կարող են դառնալ մի նոր տարանցիկ հանգույց Արևելքի և Արևմուտքի, Հյուսիսի ու Հարավի միջև:

Այս տարվա օգոստոսի 8-ին, այդ թվում՝ այս համատեքստում, Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովում Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը, ԱՄՆ նախագահի աջակցությամբ և վկայությամբ, ստորագրեցին համատեղ հռչակագիր խաղաղության մասին: Նույն օրը երկու երկրների արտաքին գործերի նախարարները նախաստորագրեցին «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը: Սա պատմական քայլ էր դեպի կայուն և երկարատև խաղաղություն մեր տարածաշրջանում: Կարծում եմ՝ նաև պարոն Մուրադովի ներկայությունն այստեղ ևս մեկ առհավատչյա է դրա, ինչը, բնականաբար, ողջունում ենք: Հույս ունենք, որ համաձայնագիրը կստորագրվի և կվավերացվի հնարավորինս սեղմ ժամկետներում:

Հռչակագիրը կարևորում է հաղորդակցությունների բացման անհրաժեշտությունը՝ հանուն խաղաղության, կայունության և բարօրության: Այս գործընթացում առանձնահատուկ տեղ ունի «Միջազգային խաղաղության և բարեկեցության Թրամփի ուղի» (TRIPP) հայ-ամերիկյան նախագիծը, որը կիրականացվի Հայաստանի տարածքում: Սույն նախաձեռնությունը ենթակառուցվածքային ծրագրից ավելին է. այն վստահության և համագործակցության կամուրջ է, որի իրագործումը շոշափելի արդյունքներ կտա ամբողջ տարածաշրջանին:

Այսօր մենք ունենք պատմական հնարավորություն հաղթահարելու անցյալի հակամարտությունները և կառուցելու խաղաղ ու բարիդրացիական ապագա: Մեր պարտքն է՝ չկորցնել այս հնարավորությունը և այն վերածել կայունության ու զարգացման պատմական իրականության:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,
 
Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը շարունակում է մնալ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը: Մեր երկխոսությունը թուրքական կողմի հետ շարունակվում է, և մենք համոզված ենք, որ այս պատմական հնարավորությունը՝ կառուցելու բարիդրացիական հարաբերություններ, չպետք է բաց թողնվի: Հարաբերությունների կարգավորումը ոչ միայն կբերի կայունություն և բարօրություն մեր տարածաշրջանում, այլև կնպաստի գլոբալ անվտանգության ամրապնդմանը՝ ցույց տալով, որ երկարատև հակասությունները հնարավոր է հաղթահարել երկխոսության ու դիվանագիտության միջոցով: Մենք հույս ունենք, որ Թուրքիան կպատասխանի մեր պատրաստակամությանը՝ որքան հնարավոր է շուտ հաստատել դիվանագիտական հարաբերություններ և ունենալ բաց սահմաններ: Մենք դրան պատրաստ ենք հենց այսօր:
 
Հարգելի՛ գործընկերներ,

տասնամյակներ շարունակ Հայաստանի անվտանգության ռազմավարությունը կախված է եղել միայն մեկ բևեռից, ինչը բազմաթիվ խնդիրներ է ստեղծել մեզ համար: Ներկայում մենք աշխատում ենք դրա դիվերսիֆիկացման ուղղությամբ:

Քաղաքական, տնտեսական և անվտանգային հարաբերությունների դիվերսիֆիկացիան ենթադրում է հարաբերությունների կարգավորում հարևանների հետ և բարիդրացիական հարաբերություններ ու համագործակցություն բոլոր կողմերի հետ:

Հավասարակշռված և հավասարակշռող արտաքին քաղաքականության համատեքստում Հայաստանը մեծ աշխատանք է տանում նաև Եվրամիության հետ: Այդ նպատակով 2025 թվականի մարտի 26-ին Ազգային ժողովն ընդունեց «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը: Նախագիծն Ազգային ժողով էր բերվել քաղաքացիական նախաձեռնությամբ:
 
Հարգելի՛ գործընկերներ,
 
Ես վստահ եմ, որ մեր այսօրվա և վաղվա քննարկումները լինելու են կառուցողական ու արժեքավոր: Ձեզ մաղթում եմ հաճելի ժամանց Երևանում՝ քաղաք, որն արտացոլում է հայ ժողովրդի պատմությունն ու մշակույթը, ջերմ հյուրասիրությունը:

Շնորհակալություն»,- ընդգծել է ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Դիտումների քանակ93
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Երկրորդ երկրի, տվյալ դեպքում՝ երրորդ երկրի քաղաքացիություն ունեցող անձը չի կարող լինել ո՛չ պատգամավորի, ո՛չ վարչապետի թեկնածու. վարչապետը՝ Կարապետյանի մասին 19:4013 Փտր, 2026
  • Արգանդի վզիկի քաղցկեղի դեմ պայքար. կոլպոսկոպիայի միջազգային դասընթաց 19:3413 Փտր, 2026
  • Մտածում եմ՝ այդ գումարը ինչ հանրային կարիքի և ինչ նպատակի պետք է ուղղել. վարչապետը՝ «Զայեդ» մրցանակի մասին 19:2613 Փտր, 2026
  • ԱՄՆ պետքարտուղարությունը՝ ՀՀ-Ադրբեջան հնարավոր համաձայնագրի մասին 19:1613 Փտր, 2026
  • Գործարկվել է Շրջակա միջավայրի նախարարության նոր պաշտոնական կայքը 19:0813 Փտր, 2026
  • Լուրեր 19:00 | Սպասվող ծրագրերը կարող են մեծացնել ՀՀ գրավչությունը.Bloomberg-ը՝ Վենսի այցի մասին 19:0013 Փտր, 2026
  • Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 18:5713 Փտր, 2026
  • Տնտեսվարողներից խոշոր չափերով կաշառք ստանալու համար ՊԵԿ գլխավոր հարկային տեսուչ է կալանավորվել 18:4513 Փտր, 2026
  • Կասեցվել է Հոբարձի գյուղի մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը 18:4113 Փտր, 2026
  • Շոյգուն՝ Հայաստանում փոքր մոդուլային ռեակտորների կառուցման ԱՄՆ-ի ծրագրերի մասին 18:3113 Փտր, 2026
  • Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են 530 գրամ մարիխուանա 18:2313 Փտր, 2026
  • Գլխավոր դատախազը հանձնարարել է ակտիվացնել Սևանա լճի ափամերձ տարածքներում ապօրինի օտարված գույքերը պետությանը վերադարձնելու, ապօրինի շինություններն ապամոնտաժելու աշխատանքները 18:1213 Փտր, 2026
  • Մոսկվայի և Երևանի միջև Հայաստանի երկաթուղու 2 հատվածների վերանորոգման շուրջ բանակցությունները շարունակվում են. Խանդանյանը մանրամասնում է 18:0313 Փտր, 2026
  • Ձմեռային օլիմպիական խաղեր. Միքայել Միքայելյանը 53-րդն է 17:5513 Փտր, 2026
  • Քննարկվել են Հայաստան–Ռումինիա զբոսաշրջային համագործակցության ընդլայնման հնարավորությունները 17:4613 Փտր, 2026
  • ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Սևանա լճի ափամերձ տարածքում գտնվող անշարժ գույքի նկատմամբ 17:3513 Փտր, 2026
  • Սարգիս Խանդանյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 17:3213 Փտր, 2026
  • Իրանը ողջունում է խաղաղությանը միտված Հայաստանի վարչապետի քաղաքականությունը. դեսպանը՝ Փաշինյանին 17:3013 Փտր, 2026
  • Էստոնիան իր դեսպանին Վրաստանից կտեղափոխի Հայաստան 17:2613 Փտր, 2026
  • Դեյվիդ Ալենը հայտնել է Հայաստանի հետ պաշտպանության ոլորտում համագործակցությունը զարգացնելու ԱՄՆ պատրաստակամությունը 17:1113 Փտր, 2026
  • ԱՄՆ պետքարտուղարությունը՝ Վրաստանի հետ հարաբերությունների մասին 17:0613 Փտր, 2026
  • ՏԿԵ նախարարը և ՌԴ դեսպանը քննարկել են ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցեր 17:0013 Փտր, 2026
  • Լուրեր 17:00 | Խաղաղության հնարավոր համաձայնագրից Թբիլիսին էլ կարող է օգուտներ քաղել. Պետդեպարտամենտ 17:0013 Փտր, 2026
  • Օպերատիվ արձագանքի շնորհիվ քաղաքացու կյանքին վտանգ չի սպառնում․ օգնության են հասել փրկարարները 16:5413 Փտր, 2026
  • ԱՄՆ-ում ևս մոտ 1,6 մլն ապօրինի ներգաղթյալ ենթակա է արտաքսման. Թոդ Լայոնս 16:4513 Փտր, 2026
  • Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին 16:3813 Փտր, 2026
  • Աշխատանքային պայմանագրերի՝ թղթային տարբերակով կնքումը կպահպանվի մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը 16:1413 Փտր, 2026
  • Մանկական դիմակահանդես՝ Բարեկենդանին ընդառաջ 16:0713 Փտր, 2026
  • ԱԺ արտահերթ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 16:0613 Փտր, 2026
  • ԱՄՆ-ն հաստատել է իր ուժերի դուրսբերումը Սիրիայի Ալ Թանֆ ռազմաբազայից 15:5513 Փտր, 2026
  • «Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է դրոնի միջոցով արգելված իրերի փոխանցումը 15:2713 Փտր, 2026
  • Վարորդական իրավունքի վկայականը կեղծ էր, իսկ մեքենայում թմրամիջոց կար. Տավուշի պարեկների բացահայտումը 15:2213 Փտր, 2026
  • Սպասվում են տեղումներ, առանձին շրջաններում՝ բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն 15:1713 Փտր, 2026
  • «Հայփոստ»-ի պաշտոնյան մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ. քրվարույթն ուղարկվել է դատարան 15:0713 Փտր, 2026
  • Լուրեր 15:00 | 10 կեղծ դիպլոմ՝ 2025-ին. ԱԱՏՄ-ն խստացնում է վերահսկողությունը կոսմետոլոգիական ոլորտում 15:0013 Փտր, 2026
  • TRIPP-ն ընդմիշտ կփոխի տարածաշրջանը. Հելբերգ 14:5913 Փտր, 2026
  • ԵՄ առաքելությունը էական դեր է խաղացել խաղաղության կառուցման և ամրապնդման գործում. ԱԽ քարտուղար 14:4813 Փտր, 2026
  • Հայաստանում կարգելվի պոլիէթիլենային տոպրակների ու մեկանգամյա պլաստիկ սպասքի վաճառքը 14:4413 Փտր, 2026
  • ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն ֆիթնես կենտրոնի կամ մարզասրահի գործունեություն իրականացնողների 14:3213 Փտր, 2026
  • Ամփոփվել են Կոտայքի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները 14:2413 Փտր, 2026
  • Թրամփը հաջորդ շաբաթ Խաղաղության խորհրդի նիստում կներկայացնի Գազայի հատվածի վերաբերյալ բազմամիլիարդանոց ծրագիրը 14:1313 Փտր, 2026
  • Սասուն Միքայելյանի ճեպազրույցը 14:0813 Փտր, 2026
  • Հայաստանում որոշ օլիգարխիկ ու կլանային ուժեր ամեն կերպ փորձում են արժեզրկել ժողովրդավարական ընտրությունների մոդելը. Ալեքսանյան 14:0513 Փտր, 2026
  • ԵՄ-ն փորձում է վերակենդանացնել տնտեսությունը. DPA 13:5613 Փտր, 2026
  • Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 13:5513 Փտր, 2026
  • ՆԳ նախարարը քաղաքացիներին հորդորում է փետրվարի 15-ից զանգահարել ոչ թե 102 կամ 911, այլ 112 13:4513 Փտր, 2026
  • Չեմ ընկալում այնպիսի իրավիճակ, երբ մի քանի երկրի քաղաքացին կարող է լինել ՀՀ վարչապետի թեկնածու. ՆԳ նախարար 13:3713 Փտր, 2026
  • Դավիթ Խուդաթյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 13:3413 Փտր, 2026
  • ԱՄՆ ռազմական կցորդ Մեթյու Քրոուին «Պատվո լեգեոն» շքանշան է հանձնել գնդապետ Արման Մկրտչյանին 13:2413 Փտր, 2026
  • Ի տարբերություն որոշ օլիգարխիկ ու կլանային կուսակցությունների՝ մենք մեր ցուցակն այսպես ենք կազմում. Վահագն Ալեքսանյան 13:2013 Փտր, 2026
  • Հրդեհ Կոտայքի մարզի խանութ սրահներից մեկի պահեստում. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ 13:1313 Փտր, 2026
  • Արսեն Թորոսյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 13:0413 Փտր, 2026
  • Լուրեր 13:00 | Ուզում ենք ուսանողական կացարանների պահանջարկը Ակադեմիական քաղաքում ապահովել. վարչապետ 13:0013 Փտր, 2026
  • Թրամփը չեղյալ է հայտարարել ԱՄՆ-ում կլիմայի պաշտպանության հիմնական նորմերից մեկը 12:5913 Փտր, 2026
  • Այսօր ունենք սահմանափակում՝ կապված օրական թողարկվող ID քարտերի հետ. Արսեն Թորոսյան 12:5413 Փտր, 2026
  • Հայաստանն ակնկալում է ամերիկյան ներդրումների բում. Bloomberg-ի հոդվածը Վենսի այցի մասին 12:4713 Փտր, 2026
  • Հակոբ Սիմիդյանի ճեպազրույցը 12:4513 Փտր, 2026
  • Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:3913 Փտր, 2026
  • ԿԳՄՍ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր 12:3913 Փտր, 2026
  • ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների լիարժեք իրացմանն ուղղված նախագիծը 12:3213 Փտր, 2026
  • Կարիք կա մեր քաղաքացիների աշխատանքի իրավունքը պատշաճ ապահովելու նպատակով որոշակի ճշգրտումներ անել նախկինում ընդունված օրենքներում. Թորոսյան 12:2413 Փտր, 2026
  • 2025-ին վթարի հետևանքով ունեցել ենք 50-ով պակաս զոհ նախորդ տարվա համադրությամբ. Սարգսյան 12:1813 Փտր, 2026
  • Մինեսոտայում իրականացված շուրջկալներն ավարտվել են. Սպիտակ տուն 12:1213 Փտր, 2026
  • Իրանից ժամանած բեռնատարից մաքսային ծառայողները հայտնաբերել են մեթամֆետամին տեսակի թմրամիջոց 12:0713 Փտր, 2026
  • 2025-ին առգրավվել են 768 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներ՝ 2024-ի համեմատությամբ 80 տոկոսով ավելի 12:0113 Փտր, 2026
  • 2025-ը շրջադարձային է եղել, արձանագրվել է սահմանահատման և ՀՀ քաղաքացիների միգրացիայի դրական սալդո. ՆԳ նախարարը մանրամասնում է 11:4813 Փտր, 2026
  • «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակում կատարվում են քննչական գործողություններ 11:4313 Փտր, 2026
  • Ռուբիոն նշել է, որ Եվրոպա իր այցը չի ներառում այցելություն Ռուսաստան 11:3313 Փտր, 2026
  • ԱԺ արտահերթ նիստ | ՈՒՂԻՂ 11:3013 Փտր, 2026
  • Սպասվում է քամու ուժգնացում, որոշ շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն 11:2513 Փտր, 2026
  • Կայացել է սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի 2027 թ. առաջնության միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը 11:1713 Փտր, 2026
  • Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Հայաստան ժամանեցին ցամաքային սահմանազատված հատվածով 11:0413 Փտր, 2026
  • ԱԺ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 10:5513 Փտր, 2026
  • ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծը չընդունվեց 10:5213 Փտր, 2026
  • ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը 10:4913 Փտր, 2026
  • Եվրոպացի գործընկերների հետ քննարկվել են ԵՄ և ՎԶԵԲ աջակցությամբ իրականացվող մաքսային ենթակառուցվածքների արդիականացման ծրագրերը 10:4413 Փտր, 2026
  • 2018-ից հետո 300 մլրդ դրամ է վերադարձվել հիփոթեքային վարկերի տոկոսները մարելու համար․ Թորոսյան 10:1913 Փտր, 2026
  • Ընթանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հաստատման առաջին փուլի քվեարկությունը 10:0613 Փտր, 2026
  • Լուրեր 10:00 | Քաջալերում եմ կրթությունը և գիտելիքի զարգացումը. վարչապետը՝ ուսանողներին | 13.02.2026 10:0013 Փտր, 2026
  • ԱԺ նիստ | ՈՒՂԻՂ 10:0013 Փտր, 2026
  • Նորավան-Հարժիս-Գորիսի «Ջանգեր» կոչվող հատվածը բաց է մարդատար մեքենաների համար 09:4713 Փտր, 2026
  • Վարդենյաց լեռնանցքը ձնաբքի պատճառով փակ է 09:2713 Փտր, 2026
  • Գյուղացիական տնտեսությունների համար 2 շատ լավ լուրով այսօր հանդես կգամ․ Պապոյան 09:2213 Փտր, 2026
  • Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով․ ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին 09:1213 Փտր, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում․ հասցեներ 08:5413 Փտր, 2026
  • Շինուհայր-Հարժիս ավտոճանապարհը փակ է․ սաստիկ բուք է 08:3413 Փտր, 2026
  • Կասեցվել է «ԷՍ ԷՍ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի բենզինի և հեղուկ գազի վաճառքը 08:2513 Փտր, 2026
  • «Վիվա Արմենիա» ընկերությունը 2025-ին 18 մլրդ 773 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 08:0413 Փտր, 2026
  • Նա մեծ է բոլոր մեծերից. Հրանտ Մաթևոսյանի 91-ամյակն է 01:0013 Փտր, 2026
  • Ապօրինի բժշկության՝ 38 դեպք, կոսմետոլոգիական ծառայության՝ 85 վարչական վարույթ. ԱԱՏՄ 00:3813 Փտր, 2026
  • Որևէ ուսանող կրթական պրոցեսից վարձավճարի պատճառով դուրս չպետք է մնա․ վարչապետ 00:1213 Փտր, 2026
  • Ով ինչքան ձայն կհավաքի, կորոշի ժողովուրդը, բայց դրսի ուժերը որևէ շանս չունեն. փորձագետ 23:5712 Փտր, 2026
  • Դաշնակիցների պաշտպանական ծախսերը զգալիորեն ավելացել են. Ռյուտե 23:2512 Փտր, 2026
  • Վաղը կսկսվի ՔՊ ընտրական ցուցակի առաջին փուլի քվեարկությունը. վարչապետ 23:0512 Փտր, 2026
  • Արևային էներգետիկան Հայաստանին տվել է էներգետիկ անկախության բացառիկ շանս․ Փաշինյան 23:0012 Փտր, 2026
  • Կատյա Գալստյանը դահուկավազքի կանանց 10 կմ ինտերվալ մրցաձևում ցույց է տվել 28 րոպե 33 վայրկյան արդյունքը 22:5212 Փտր, 2026
  • Քաղաքացիական հասարակության հետ երկխոսությունը արտաքին քաղաքականության կարևոր բաղադրիչ է․ Միրզոյան 22:4112 Փտր, 2026
  • ԱԺ-ում թեժ բանավեճ ու փոխադարձ մեղադրանքներ` ընդդիմության նախագծի քննարկմանը 22:2712 Փտր, 2026
  • Հայաստանի հավաքականի մրցակիցները Ազգերի լիգայում 22:1112 Փտր, 2026
  • Հարցազրույց Մխիթար Հայրապետյանի հետ 22:0012 Փտր, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015