Ալագյազ բնակավայրում ավարտին է մոտենում 144 երեխայի համար նախատեսված նոր մանկապարտեզի շինարարությունը, այստեղ կհաճախեն խոշորացված համայնքի նաև մյուս գյուղերի երեխաները: Ամենամեծ եզդիաբնակ համայնքը կունենա նաև նորակառույց մարզադպրոց ու դպրոց, շենքը ներառված է 300 դպրոց ծրագրում: Վերջին տարիներին այստեղ մեկ միլիադ դրամը գերազանցող բյուջեով սուբվենցիոն 15 ծրագիր է իրականացվել:
Մանրամասները՝ Էմմա Վարդանյանի ռեպորտաժում: