Վաղարշապատ համայնքի ղեկավարին կից կստեղծվի խորհրդակցական մարմին, որը կզբաղվի Ղարաբաղից տեղահանվածների խնդիրներով, խոստացել է համայնքապետի պաշտոնակատարը: Այս հանդիպմանը տեղեկացրել են, որ տեղահանվածներին օգնելու 34 պետական ծրագիր է գործում, բացի դրանից՝ կարող են օգտվել 4 մլն դրամ աջակցության ծրագրից:
Ղարաբաղցիների խոսքով՝ ունեն աշխատանքի, բնակարանի, նաև փաստաթղթերի բացակայության խնդիրներ։
Հեղինակ՝ Հայկուշ Ասլանյան