ՀԾԿՀ անդամներ Սեդա Շահինյանը և Սերգեյ Աղինյանն ընդունել են «Վոլտա Յու» ընկերության և չինական առաջատար տեխնոլոգիական BYD ընկերության տարածաշրջանային ներկայացուցիչներին:
Այդ մասին հայտնում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը:
Քննարկվել են էլեկտրական էներգիայի պահեստավորման գործունեության հեռանկարները և էներգետիկ ոլորտում նախատեսվող իրավական փոփոխությունները։

Ընդգծվել է էներգետիկ համակարգի ներկայիս ռեժիմների պարագայում կուտակիչ կայանների կարևորությունը։
Ընկերության ներկայացուցիչները կիսվել են էլեկտրական էներգիայի պահեստավորման կայանների արտադրության և կառուցման իրենց փորձով։
Նախանշվել են հնարավոր համագործակցության ուղղությունները, որոնք կնպաստեն Հայաստանում էլեկտրական էներգիայի կուտակիչ տեխնոլոգիաների ներդրմանը։