Սեպտեմբերի 12-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել կառուցապատողների աշխատանքային խմբի հերթական նիստը, որը վարել է խմբի ղեկավար, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
Քննարկվել են ոլորտին առնչվող մի շարք կարևոր հարցեր, այդ թվում՝
-
կառուցման փուլում գտնվող շենքերի նկատմամբ անշարժ գույքի հարկի հաշվարկման կարգավորումները,
-
«Կառուցապատման գործունեության մասին» օրենքի հայեցակարգը,
-
ապարտ-հոթելների օրենսդրական դաշտի հստակեցումը,
-
ներդրման դիմաց կացության կարգավիճակի տրամադրումը,
-
Վարչական դատավարության օրենսգրքի փոփոխությունները,
-
տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերի մեղմացման հնարավորությունները։
Անդրադարձ է կատարվել նաև ոլորտին առնչվող այլ արդիական թեմաների։
Նիստին մասնակցել են «Հայաստանի շինարարների միություն» ՀԿ նախագահ Վահան Հարությունյանը, ինչպես նաև շահագրգիռ մարմինների այլ ներկայացուցիչներ։