Երևանի շտապօգնությունն ուզում է, որ պետությունն ավելացնի մեկ կանչի արժեքը մայրաքաղաքում: Ծառայությունն այնքան էլ արդար չի համարում մարզերում և մայրաքաղաքում կանչերի արժեքի տարբերությունը: Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ Երևանի շտապօգնությունը 2025-ի ավարտին կմիանա հանրապետական շտապօգնությանը և հենց այդ ժամանակ կդիտարկվի գների վերանայման հարցը:
Մանրամասները՝ Քրիստինե Թորոսյանի ռեպորտաժում։