Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի որոշմամբ՝ «Բոմո Նաիրի» ՍՊԸ-ի (New Nairi Hotel հյուրանոց) նկատմամբ հարուցվել է սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտման վերաբերյալ վարույթ։ Այս մասին տեղեկացրել է ՄՍՇՊՀ-ն:
«Վարույթի համար հիմք է հանդիսացել «Արարատ նյուզ» և «Արմլուր» լրատվական գործակալությունների կայքէջերում առկա տեղեկատվությունը, որի համաձայն New Nairi Hotel հյուրանոցը չեղարկել է Ջենիֆեր Լոպեսի համերգին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած զբոսաշրջիկների ամրագրումները, որոնք նախoրոք ամրագրվել և վճարվել են, գումարը չեն վերադարձրել՝ պատճառաբանելով, որ ազատ սենյակներ չունեն և ամրագրումների հետ հյուրանոցը կապ չունի։
Ըստ հանձնաժողովի որոշման՝ սպառողների կողմից կատարված ամրագրումները չեղարկելու, ամրագրման համար վճարված գումարները չվերադարձնելու, ինչպես նաև բարձր գնով այլընտրանքային սենյակներ առաջարկելու առնչությամբ ընկերության վարքագիծն առերևույթ կարող է պարունակել սպառողների շահերը խախտող գործելակերպի հատկանիշներ։
Հանձնաժողովը հորդորում է նման վարքագծից տուժած քաղաքացիներին դիմել հանձնաժողով՝ տեղեկությունները ներկայացնելով
[email protected] էլ․փոստի հասցեով»,- նշվում է հաղորդագրությունում: