• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
ԱՄՆ-ը և Ադրբեջանը քննարկել են ռազմավարական գործընկերության հարցեր. «Հարևաններ» ԱՄՆ-ը և Ադրբեջանը քննարկել... 20:39
Օրը՝ 60 վայրկյանում | 12.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 12.08.2026 19:58
Իրանցիներն այժմ ավելի շատ վախենում են Սքոթ Բեսենթից, քան Փիթ Հեգսեթից. Ուոլց. «Հարևաններ» Իրանցիներն այժմ ավելի շատ... 20:40
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Մշակույթ 11:5105 Օգս, 2025

Ջենիֆեր Լոպեսի համերգի համար հատկացված 6 միլիոն դոլարից 1.6-2 միլիոն դոլարն ավտոմատ փոխանցվել է պետբյուջե. Հայկ Սիմոնյան

Doping Space ընկերության տնօրեն Հայկ Սիմոնյանը ներկայացրել է Ջենիֆեր Լոպեսի համերգի կազմակերպման մի շարք մանրամասներ.

«Կոմերցիոն տեսանկյունից սա Հայաստանում տեղի ունեցած ամենամեծ համերգն է։ 10 տարի առաջ մենք մասնակիցների թվաքականի տեսանկյունից ունեցել ենք System of a Down խմբի համերգ, բայց կոմերցիոն տեսանկյունից համերգ, որը ունի այսպիսի ցուցանիշներ, իսկապես առաջինն էր։ Նմանատիպ միջոցառումների անցկացումը որևէ երկրում խոսում է մի քանի բանի մասին։ Առաջին՝ որ դու երկիր ես, որ կարող ես հյուրընկալել մարդկանց և բացի համերգից այլ բաներով ևս զբաղեցնի, որովհետև միայն համերգը բավական չէ, որ մարդը գնա որևէ երկիր, դրա համար պետք է որոշակի ժամանցային համադրություն։ Երկրորդը այն է, որ երկիրը ունի ինտելեկտուալ ռեսուրս նման միջոցառում կազմակերպելու, որովհետև այսպիսի միջոցառումների ընթացքում չկա որևէ բիզնես կոմպոնենտ, որը չներառվի այս գործընթացում՝ սկսած բանակցային հմտություններից մինչև յուրաքանչյուր սանտիմետրի վերահսկողությունը։ Երրորդ՝ սա նաև խոսում է նրա մասին, որ մենք անվտանգ երկիր ենք, քանի որ այդ կարգի աստղերի համար անվտանգությունը թոփ առաջնահերթություններից մեկն է; Ջենիֆեր Լոպեսը, եթե չեմ սխալվում, 98 հոգանոց թիմով էր ժամանել, իրենց պետք է ապացուցել, որ դու ոչ միայն արտաքին գործոններով ես անվտանգ, այլև՝ ներքին։ Ներքինը շատ ավելի հեշտ է, ինչ վերաբերում է արտաքինին, հարց է առաջանում՝ այդ քանի տարի պետք է անցնի առանց պատերազմի, որ մենք սկսենք մեզ ներկայացնել անվտանգ նաև այդ տեսանկյունից»։

Խոսելով համերգի կազմակերպման գործում պետության կողմից ռեսուրսների ծախսման և դրանից քաղված օգուտների մասին՝ Սիմոնյանը շեշտել է. «Եթե ես չհավատայի, որ էս երևույթն արդյունավետ է, ես ջանք չէի գործադրի։ Մենք հեծանիվ չենք հորինել՝ ամբողջ աշխարհում առավել արդյունավետ միջոց՝ այս քանակի զբոսաշրջիկներ ներգրավելու ավելի արագ, գոյություն չունի, քան նման միջոցառումներն են։ Մինչև երբ պետք է գնանք մեր հարևան Վրաստանում համերգներ վայելելու և «նախանձելու» նրանց, ինչու մենք ևս նրանց չհրավիրենք այս հարցում։ Նմանատիպ միջոցառումների հարցում անգամ տնտեսապես շատ ավելի հարուստ երկրներում պետությունը մեծ աջակցություն է ցուցաբերում, օրինակ՝ Աբու Դաբիում գրեթե չկա համերգ, որ պետությունը չունենա իր ներգրավվածությունը։ Նման համերգներ կազմակերպելու տեսանկյունից պետության աջակցությունը շատ կարևոր է մի քանի կոմպոնենտով։ Առաջին՝ պետք է ունենալ բավականին մեծ ստադիոն, որպեսզի կարողանաս ներգրավել 60-80 հազար մարդ մեկ համերգի ժամանակ, որպեսզի չունենալով շատ մեծ տոմսի արժեք՝ հնարավոր լինի կազմակերպել այդ համերգը, երկրորդ՝ պետք է ունենալ որոշ ծավալի մարդիկ, որոնք կլինեն վճարունակ և կկարողանան 100-200 եվրո միջին արժեքի տոմս գնել, երրորդ՝ պետք է ունենալ զարգացած շուկա՝ համերգի համար անհրաժեշտ սարքավորումները ներմուծելու համար»։

Անդրադառնալով մեծ ծախսերի մասին խոսակցություններին՝ Doping Space ընկերության տնօրենը նշել է. «Իրականում գումարը մեծ է, բայց ոչ թե մեծ ծախսն է վախենալու, այլ ցածր եկամուտը, եթե դու ունենաս միջոցառում, որի ծախսը կազմում է 1 միլիոն դոլար, որը քեզ որևէ բենեֆիտ չի տալիս, դա չի կարող նախընտրելի լինել նրանից, որ դու ունենաս միջոցառում, որը կարժենա մի քանի միլիոն դոլար ավել, բայց որի բենեֆիտը պետության համար մի քանի անգամ ավելին է։ Իրականում մենք չենք բերել Ջենիֆեր Լոպեսին, մենք նրան հրավիրել ենք, որպեսզի բերենք զբոսաշրջիկների, որպեսզի այս ամենը լինի արդարացված և առողջ։ Առաջին անգամ պատմության մեջ մենք Վրաստանի կողմից ունեցանք այն հերթը, որը կայանում էր այն ժամանակ, երբ Հայաստանից էին զբոսաշրջիկները նման միջոցառումների համար այցելում Վրաստան։ Հյուրանոցների, ռեստորանների տերերը այն մարդիկ են, որոնք միանգամից կարող են տեսնել այս էֆեկտը»։

Սիմոնյանն անդրադարձել է նաև ծախսված գումարների հետ կապված խոսակցություններին՝ մանրամասնելով. «Շատերը մանիպուլացնում են, թե այդ 6 մլն դոլարը տրվել է աստղին, իրականում այդ գումարի կառուցվածքը շատ կարևոր է։

6 միլիոն դոլարից միայն 1 միլիոն դոլարը ավելացված արժեքի հարկի տեսքով վերադարձվել է պետությանը, բացի սրանից՝ կան նաև այլ հարկային մուտքեր, օրինակ՝ աստղի հոնորարից 25 տոկոս մենք ունենք ոչ ռեզիդենտների շահութահարկ, այսինքն՝ եթե աստղի հոնորարը 2 մլն դոլար է, մոտ 500 հազար դոլարը վերադարձվել է պետբյուջե։ Այսինքն՝ ամբողջ գումարից մոտ 1.6-2 միլին դոլարը ավտոմատ փոխանցվել է պետբյուջե, մնացած գումարը պարունակում է աստղի հոնորարը և այլ կազմակերպչական ծախսերը։

Սիմոնյանը հավելել է. «Հայաստանի անունը նոր երանգներ սկսեց ընդունել այս ոլորտում, որովհետև նման միջոցառումները ենթագիտակցաբար խոսում են այդ թվում նրա մասին, որ այս երկիրը հետաքրքիր է աստղերի համար, որովհետև դրանք բացարձակապես այն աստղերը չեն, որ գալիս են բացառապես փողի համար, մինչև երկիրը չանցնի որոշակի վալիդացիա, նրանք չեն կարող քեզ վստահել իրենց իմիջը, որպեսզի հետո այդ գումարը «իրենց քթներից չգա», և չեն ունենա անդառնալի իմիջային կորուստ: Առանց պետության՝ այսպիսի միջոցառումները չեն կարող տեղի ունենալ, քանի որ պետությունը ամենամեծ օգուտ քաղողն է, եթե համեմատենք զբոսաշրջիկների թվերը անցած տարի այս շրջանի հետ, վստահ եմ՝ էական տարբերություն ենք տեսնելու»։

Անդրադառնալով Սնուփ Դոգի համերգի կազմակերպչական հարցերին՝ Doping Space ընկերության տնօրենը նշել է. «Քչերը գիտեն, որ մինչև Սնուփ Դոգի անունը արծարծվելը մենք ունեցել ենք բանակցություններ հենց Ջենիֆեր Լոպեսի թիմի հետ, որի արդյունքում մենք արդեն համերգի օր ունեինք 2023-ի սեպտեմների 8-ը, բայց որոշակի հանգամանքների արդյունքում Լոպեսի թիմը չեղարկում է ողջ տուրը, ինչից հետո մենք սկսում ենք նայել, թե էլ ով կա տուրի մեջ, և Սնուփ Դոգը այլընտրանքն էր։ Սնուփ Դոգի համերգի չեղարկման օրը մենք ունեցել ենք 10 700 գնված տոմս. եթե այդքան մարդ պատրաստ էր գալ համերգի, ինչպես է ստացվում, որ նա մարված աստղ է։ Իրականում աստղերի ընտրությունը պատահական չէ, դա արվում է հաշվարկի և հետազոտության արդյունքում։ Պլանը կազմել ենք մենք, այդ նախաձեռնությամբ դիմել ենք պետությանը, բայց պետությունը դրել է պայման, որ ներդրվող գումարի չափով ընկերությունը ունենա 100 տոկոս բանկային երաշխիք, որպեսզի պետական միջոցները չլինեն վտանգված, և մենք էդ խնդիրը կարողացանք լուծել։ Քչերը գիտեն, բայց այն գումարը, որը պետությունը տրամադրել է, ի սկզբանե վտանգված չի եղել և չէր կարող լինել»։

Սիմոնյանը մանրամասներ է ներկայացրել նաև Սնուփ Դոգի համերգի չեղարկումից. «2023-ի սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ համերգի չեղարկման որոշումը կայացրել է պետությունը, բայց ես կարծում եմ, որ դա որքան էլ ցավալի, բայց ճիշտ որոշում էր։ Կար տարբերակ կա՛մ ծրագիրը փակելու, կա՛մ գտնում ենք միջոց համերգը ավելի ուշ անելու, բայց խնդիրն այն էր, որ Սնուփ Դոգը այլևս տուրի դուրս չէր գալիս, ինչը շատ ավելի դժվարացնում էր համերգի կազմակերպումը և ավելի թանկացնում այն։ Երբ համերգը չեղարկվում է մեր կողմից, պայմանագրում չկա որևէ կետ, ըստ որի՝ մյուս կողմը գումարի անգամ մեկ տոկոսը վերադարձնելու պարտավորություն ունի։ Ես անձամբ հանդիպել եմ նրան և նրա ընտանիքին, նշել, թե մեր ազգին ինչպիսի դժվար իրավիճակ է բաժին հասել, ինչից հետո նա հոնորարի ամբողջ գումարը վերադարձրել է. այսպիսի նախադեպ պարզապես չկա, երբ արտիստը գումարը վերադարձնի անգամ երեք ամիս առաջ չեղարկվելու դեպքում, էլ ուր մնաց՝ մի քանի օր առաջվա դեպքում։ Գումարի վերադարձը մեզ հնարավորություն տվեց շարունակելու նախագիծը և կազմակերպելու այս միջոցառումը։ Իրականում ինձ համար ավելի էական էր ոչ թե Ջենիֆեր Լոպեսի համերգը, այլ այն, որ մենք կարողացանք Սնուփ Դոգի համերգի չեղարկման էֆեկտը հաղթահարել, որովհետև այսպիսի դեպքերում շատ մեծ վտանգ կա առհասարակ հայտնվել սև ցուցակում և զրկվել նման միջոցառումների անցկացման հնարավորությունից»։

Սիմոնյանն ամփոել է. «Մենք պետք է «հայավարի» բառի ընկալումը ռեբրենդիգի ենթարկենք, որպեսզի այն սկսվի ասոցիացվել ոչ թե «գռդոն անելու», այլ պրոֆեսիոնալիզմի հետ»։

Դիտումների քանակ2337
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Լուրեր 17:00 | Տարածաշրջանում խաղաղությունն արդեն անշրջելի է. Ալիև 17:0013 Օգս, 2026
  • Արմեն Խաչատրյանի ճեպազրույցը 16:5913 Օգս, 2026
  • Հրապարակվել են 2026–2027 ուստարվա 12-րդ դասարանի պետական ավարտական և միասնական քննությունների ուղեցույցները 16:5613 Օգս, 2026
  • Փրկարարները Սիսիանում օգնություն են ցուցաբերել կիսակառույց շինությունում հայտնված երեխաներին և տեղափոխել անվտանգ վայր 16:4413 Օգս, 2026
  • Ալմաթիում բացվել է «Հայաստանի գունապնակը» ցուցահանդեսը 16:3413 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը շարունակվում է | ՈՒՂԻՂ 16:3013 Օգս, 2026
  • Հաստատվել է օտարերկրյա պետության քաղաքացու կողմից ՀՀ քաղաքացի համարվող և ՀՀ տարածքից դուրս ապրող երեխայի որդեգրման կարգը 16:2413 Օգս, 2026
  • Կոլումբիայում օգոստոսի 10-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 265-ի 16:1813 Օգս, 2026
  • Դա բարեվարքության նորմի խախտում էր. Նարեկ Կարապետյանը խոստացավ խմբակցության նիստին քննարկել Էդգար Ղազարյանի հետ կապված միջադեպը 16:1413 Օգս, 2026
  • ԿԼ. «Նոան» պատրաստ է «Սիոնի» հետ ճակատամարտին 16:0213 Օգս, 2026
  • Կասեցվել է «Լիլիթ» ապրանքանիշի լիմոնադների արտադրությունը 15:5313 Օգս, 2026
  • TRIPP-ի համաձայնագիրը շատ մոտ ապագայում կգա խորհրդարան, և մենք այն կվավերացնենք. Սարգիս Խանդանյան 15:4613 Օգս, 2026
  • ՀՀ-ի և ՄԹ-ի միջև հարաբերությունները վերջին տարիներին նշանակալի առաջընթաց են արձանագրել. Ռուբինյանն ընդունել է դեսպանին 15:4113 Օգս, 2026
  • Ռուսաստանն ու Ուկրաինան փոխադարձ հարվածներ են հասցրել 15:3113 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 15:2813 Օգս, 2026
  • «ԱԿԶ» ապրանքային նշանի ներքո գործող ընկերությունը տուգանվել է 15:1913 Օգս, 2026
  • Դավիթաշենի համայնքային ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել. թմրանյութի 51 փաթեթ է հայտնաբերվել 15:0813 Օգս, 2026
  • Լուրեր 15:00 | Մեր խնդիրը Ռուսաստանի հետ չէ․ Փաշինյանը՝ երկաթուղու կոնցեսիայի մասին | 13.08.2026 15:0013 Օգս, 2026
  • Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով հացահատիկի հերթական խմբաքանակն է տեղափոխվում Հայաստան 14:5913 Օգս, 2026
  • Շարունակելու ենք ջանքերը խաղաղության օրակարգի առաջմղման ուղղությամբ. Ալիև 14:5613 Օգս, 2026
  • Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ 14:5313 Օգս, 2026
  • ՀՀ կառավարությունը, մասնավորապես Քոչարյանի տարիներին, երբ Ցեղասպանության հարցը դարձրել է արտաքին քաղաքական առաջնահերթություն, մեծագույն սխալ է գործել. Խանդանյան 14:4613 Օգս, 2026
  • Գևորգ Պապոյանը ԵԱՏՄ խորհրդի նիստին ներկայացրել է Հայաստանի ագրոարդյունաբերական համալիրի զարգացման առաջնահերթությունները 14:1813 Օգս, 2026
  • Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 14:0613 Օգս, 2026
  • Կասեցվել է «Հաղարծին» ապրանքանիշի ըմպելիքների արտադրությունը 13:5113 Օգս, 2026
  • Ե՛վ ԵՄ-ն, և՛ ԵԱՏՄ-ն մեզ հավասարապես պետք են այնքան ժամանակ, մինչև մեր հանձնառությունը՝ այլընտրանքներ ձևավորելու, կատարած կլինենք. Փաշինյան 13:3713 Օգս, 2026
  • Ալխաս Ղազարյանի ճեպազրույցը 13:3613 Օգս, 2026
  • Քննարկվում է ՔՊ խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանին արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու հարցը 13:3313 Օգս, 2026
  • Կա բացարձակ վստահություն ընտրությունների արդյունքների նկատմամբ. Փաշինյան 13:2513 Օգս, 2026
  • Մենք Թուրքմենստանում բարձր ենք գնահատում Հայաստանի հետ հարաբերությունները. Սերդար Բերդիմուհամեդովը՝ Փաշինյանին 13:1813 Օգս, 2026
  • Անհատական պատասխանատվություն կլինի. Փաշինյանը՝ բանակում մահերի մասին 13:1213 Օգս, 2026
  • Կոմպրոմիսներից մեկը կարող է լինել «Ռուսական երկաթուղիների» կողմից կոնցեսիոն իրավունքի վաճառքը. Նիկոլ Փաշինյան 13:0913 Օգս, 2026
  • Ճապոնիան բողոքել է Կուրիլներ Պուտինի այցի կապակցությամբ 13:0413 Օգս, 2026
  • Արմեն Գրիգորյանին աշխատանք եմ առաջարկել վարչապետի աշխատակազմում, նա նախընտրում է դադար վերցնել. Փաշինյան 12:5513 Օգս, 2026
  • ՔՊ-ն դեռ քննարկելու է Հայկ Ֆարմանյանի թեկնածությունը ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում. Մանավազյան 12:5113 Օգս, 2026
  • Ակնկալիք կա ունենալ էքսկլյուզիվ հարաբերություններ, ինչին համաձայն չենք. Փաշինյանը՝ ռուսական կողմի հայտարարությունների մասին 12:4613 Օգս, 2026
  • Հայաստանը կարող է ունենալ էլեկտրաէներգիայի պահանջարկ, որովհետև մեծ տեմպերով զարգանում են ԱԲ գործարանները. Փաշինյան 12:4313 Օգս, 2026
  • 2026 թվականի սեպտեմբերի 1-ին և դրանից հետո ծնված բոլոր երեխաների ծննդյան նպաստը կլինի 500 հազար դրամ 12:4013 Օգս, 2026
  • Բնակարանաշինության ոլորտում մենք նույնիսկ ավելի բարձր ցուցանիշներ ունենք, քան Խորհրդային Միության վերջին տասնամյակում. Փաշինյան 12:3713 Օգս, 2026
  • Գևորգ Պապոյանը քննարկել է Իրանի հետ գյուղատնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնումը 12:3213 Օգս, 2026
  • Էրդողանն ու Աբբասը քննարկել են Պաղեստին-Իսրայել հակամարտության վերջին զարգացումները 12:2913 Օգս, 2026
  • Հեղափոխության ամբողջ օրակարգը ինչպես 2018-ին է եղել սեղանին, նույն հրատապությամբ այսօր սեղանին դրված է. Փաշինյան 12:2413 Օգս, 2026
  • Հիշեք, որ մենք քանդել ենք մարդկանց վզին ձեր կողմից գցած շղթաները. Ալեքսանյան 12:2213 Օգս, 2026
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:1813 Օգս, 2026
  • Ալեն Սիմոնյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի քարտուղար. վարչապետի որոշում 12:1513 Օգս, 2026
  • Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ 12:1313 Օգս, 2026
  • COP-ը հյուրընկալելով և նախագահելով՝ մենք կդառնանք գլոբալ որոշումների կայացման կենտրոններից մեկը. վարչապետ 12:1113 Օգս, 2026
  • Որոշում եմ կայացրել իրականացնել ԱԽ քարտուղարի փոփոխություն. վարչապետ 12:0813 Օգս, 2026
  • Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան և Բուլղարիան աշխատում են էլեկտրաէներգիայի փոխադրման միջանցք ստեղծելու ուղղությամբ 12:0513 Օգս, 2026
  • Այսօր Հայաստանում, մասնավորապես՝ Երևանում, բնակարան ձեռք բերելը դառնում է թրենդային. Փաշինյան 11:5713 Օգս, 2026
  • Հուլիսին արտահանում իրականացրած տնտեսվարողներին Կառավարությունը 5.36 մլրդ դրամի փոխհատուցում կհատկացնի 11:5313 Օգս, 2026
  • Խուլիգանություն կատարած անձի մոտ ապօրինի ռազմամթերք է հայտնաբերվել. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 11:4913 Օգս, 2026
  • Շինարարական աշխատանքների հետևանքով Աբովյանում վնասվել է ՀԷՑ-ի մալուխը 11:4513 Օգս, 2026
  • Արցախցիների բնակապահովման ծրագրով 7743 ընտանիք արդեն հավաստագիր է ստացել․ ԱՍՀՆ խոսնակը հերքում է ծրագրի ձախողման մասին լուրը 11:4013 Օգս, 2026
  • Հայկ Ֆարմանյանը TRIPP-ի մասին լուսային արագությամբ փոխեց կարծիքը, և հանկարծ միջանցքը դարձավ ճանապարհ. Հարությունյան 11:3013 Օգս, 2026
  • Երևանը նոր փողոց կունենա, առաջարկել եմ այն անվանել COP-17-ի փողոց. Նիկոլ Փաշինյան 11:2413 Օգս, 2026
  • COP17-ին կմասնակցեն 196 երկրի ներկայացուցիչներ և տասնյակ հազարավոր մասնակիցներ ամբողջ աշխարհից. ՇՄ նախարար 11:2213 Օգս, 2026
  • Քերոլայն Լևիթը հեռանում է Սպիտակ տան մամուլի քարտուղարի պաշտոնից 11:1913 Օգս, 2026
  • Ժաննա Անդրեասյանը հետևել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման աշխատանքների ընթացքին 11:0613 Օգս, 2026
  • 9 մարզպետ կվերանշանակվի 11:0113 Օգս, 2026
  • Կառավարության նիստ | ՈՒՂԻՂ 11:0013 Օգս, 2026
  • Էդուարդ Հակոբյանը, Եղիազար Վարդանյանը, Սուրեն Թովմասյանը կվերանշանակվեն 10:4813 Օգս, 2026
  • Հայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ․ կասեցվել է դրանց վաճառքը 10:3813 Օգս, 2026
  • ԿԳՄՍՆ-ն հայտարարում է արվեստի ոլորտում 2027-ին նախատեսված դրամաշնորհային ծրագրերի մրցույթներ 10:2213 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 10:1713 Օգս, 2026
  • Լուրեր 10:00 | ԱԷԿ-ը պետք է փոխարինվի համարժեք հզորությամբ. Եղոյանի արձագանքը՝ Ալիևի հայտարարությանը 10:0013 Օգս, 2026
  • Ճապոնիան կշարունակի աջակցել Հայաստանին աղետների ռիսկի կառավարման ոլորտում․ հանդիպում ՆԳՆ-ում 09:5413 Օգս, 2026
  • Ձերբակալվել է Մարտուն Գրիգորյանը 09:4413 Օգս, 2026
  • Երևանում հանցագործությունների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 20,9 տոկոսով․ ՆԳՆ-ն ամփոփել է 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները 09:3013 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 09:2113 Օգս, 2026
  • Հայաստանի պատանեկան շախմատի հավաքականը կմասնակցի Մոսկվայում կայանալիք Բոտվիննիկի գավաթին 09:0313 Օգս, 2026
  • Երևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 08:5113 Օգս, 2026
  • Աճել են դեղորայքից և կենցաղային քիմիական նյութերից երեխաների թունավորման դեպքերը. Ավանեսյան 08:3613 Օգս, 2026
  • Գլոբալ բնապահպանական հիմնադրամի տնօրենը կայցելի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին 08:2013 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 12. 2026 00:4513 Օգս, 2026
  • Եթե կան լոլիկ արտադրողներ, որ դեռ չունեն մթերման պայմանագրեր, կարող են դիմել. փոխնախարար 00:1513 Օգս, 2026
  • «Նոյի երկիր»-ը՝ Շանսիի թանգարանում 00:1213 Օգս, 2026
  • ՔՊ պատգամավորն ընդդիմությանը կոչ արեց միանալ Հայ առաքելական եկեղեցու բարենորոգման օրակարգին 23:5112 Օգս, 2026
  • Սփյուռքի հայերենի ուսուցիչները՝ ազգային ինքնության դեսպաններ 23:5112 Օգս, 2026
  • Նոր թվային գործիքով հնարավոր կլինի հաշվարկել կենսաթոշակի և նպաստների չափը 23:2012 Օգս, 2026
  • Արման Գրիգորյանն ու ընկերները. նոր ցուցադրություն 23:1912 Օգս, 2026
  • Լուծել սոցիալական խնդիրը՝ չխրախուսելով ստվերը. խորհրդակցություն վարչապետի գլխավորությամբ 23:0012 Օգս, 2026
  • Վրաստանում հակառուսականության նոր ալիք է հասունացել. Կոբախիձե 22:4812 Օգս, 2026
  • Կիևյան կամրջի աշխատանքներն ավարտվում են․ ավտոբուսները կվերադառնան նախկին երթուղիներին 22:3912 Օգս, 2026
  • Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈւ-ում հոգեբանական ծառայությունների կազմակերպման վերաբերյալ 22:2712 Օգս, 2026
  • Բնական աղետներից համաշխարհային վնասը կես տարվա ընթացքում հասել է 100 միլիարդ դոլարի․ Լևոն Ազիզյան 22:1112 Օգս, 2026
  • Հայաստանն ու Ռուանդան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացումը 21:3912 Օգս, 2026
  • Տարածվել է մանիպուլատիվ հերթական տեղեկատվությունը․ տղամարդը վայր է ընկել ավտոտնակի տանիքից և մահացել․ ՆԳՆ 21:2112 Օգս, 2026
  • Այսօր երիտասարդության միջազգային օրն է, որը կնշենք Սևանի ափին․ Նիկոլ Փաշինյան 21:0612 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | Լոլիկի խնդիրը կարգավորվում է․ գյուղացիները մթերման գնի նոր բարձրացում են ակնկալում 21:0012 Օգս, 2026
  • Թրամփի վարչակազմը նախատեսում է 927 միլիոն դոլար ծախսել Սպիտակ տան հիմնանորոգման համար. The Washington Post 20:5912 Օգս, 2026
  • Եվրոպական երիտասարդական պառլամենտի 13-րդ ազգային կոնֆերանսը՝ Վանաձորում 20:5312 Օգս, 2026
  • ԱՄՆ-ն լիովին վերահսկում է Հորմուզի նեղուցը. Թրամփ 20:4812 Օգս, 2026
  • Օգոստոս 12-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:4212 Օգս, 2026
  • Ռուսաստանի հետ հարաբերությունները կվերականգնվեն միայն դեօկուպացիայից հետո. Կոբախիձե 20:3612 Օգս, 2026
  • Կոլումբիան եռօրյա ազգային սուգ է հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին 20:3012 Օգս, 2026
  • Դիլիջանի Ուսանողական փողոցը հիմնանորոգվում է 20:2412 Օգս, 2026
  • Կադիրովը չի ուզում չեչեններին ուղարկել պատերազմ. The Economist 20:1612 Օգս, 2026
  • Համայնքային ոստիկանները բացահայտել են անչափահասի նկատմամբ հոգեկան ներգործության դեպքը 20:1112 Օգս, 2026
  • Հնդկաստանից Ռուսաստան է հասել բենզինի առաջին խմբաքանակը. Bloomberg 20:0612 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015