Տարածաշրջանի հաղորդուղիների ապաշրջափակման մասին Թրամփի գոյություն չունեցող առաջարկի մասին օրերս կեղծ հոդված էր հրապարակվել Իսպանիայում գործող լրատվամիջոցում: Չնայած պաշտոնական Երևանը անմիջապես հերքմամբ հանդես եկավ՝ փաստերի ստուգմամբ զբաղվող «ՖԻՊ» կայքը փորձել է պարզել, թե ով է նյութի հեղինակը, և որոնք կարող են լինել կեղծ հոդվածի հրապարակման նրա նպատակադրումները: Հայաստանի մասին հոդվածի հեղինակը, պարզվում է, կապեր ունի Ռուսաստանի հետ: Փորձագետները ռուսական հետքը պատահական չեն համարում. հաղորդուղիների ապաշրջափակումը կթուլացնի ռուսական ներկայությունը Հարավային Կովկասում:
Մանրամասները՝ Վոլոդյա Մուշեղյանի ռեպորտաժում: