• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերություն. հանո՞ւն, թե՞ ընդդեմ. Մեծ բանավեճ ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերություն. հանո՞ւն,... 22:22
Չքաղաքականացնե՜լ. Արսեն Թորոսյանի հետ Չքաղաքականացնե՜լ. Արսեն Թորոսյանի հետ 17:47
Այլ հայացք ԵՄ առաքելություններին ՀՀ մասնակցության որոշմանը Այլ հայացք ԵՄ առաքելություններին... 15:44
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
ՀՀ-ին անհրաժեշտ է նոր՝ ժողովրդի քվեով հաստատված Սահմանադրություն, որպեսզի ժողովուրդն այն համարի իրենը. վարչապետ
Քաղաքականություն
15:4105 Հլս, 2025

ՀՀ-ին անհրաժեշտ է նոր՝ ժողովրդի քվեով հաստատված Սահմանադրություն, որպեսզի ժողովուրդն այն համարի իրենը. վարչապետ

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 30-ամյա հոբելյանի առթիվ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել տոնական միջոցառում:

Ներկա են եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, օրենսդիր, գործադիր մարմինների ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ:

Շնորհավորական խոսքով հանդես են եկել վարչապետ Փաշինյանը, նախագահ Խաչատուրյանը և ՍԴ նախագահը:

Վարչապետը, շնորհավորելով բոլորին Սահմանադրության օրվա և 30-րդ տարեդարձի առիթով, ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նրան, թե ինչպես է Սահմանադրության թեման վերջին ավելի քան մեկ տարվա ընթացքում խաչվել Իրական Հայաստանի գաղափարախոսության հետ: Երկրի ղեկավարի խոսքով՝ հընթացս պարզվել է, որ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը չենք կարող ամբողջացնել և ամբողջության մեջ գնահատել՝ շրջանցելով Սահմանադրության հարցը, որովհետև այդ թեմաներն ուղիղ առնչվում և խաչվում են իրար հետ: «Դա կապված է «Հայրենիքը պետությունն է, սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ» կարգախոսի հետ, իսկ այս կարգախոսը կապված է մեր ժողովորդի 500 տարվա պատմության հետ: Ինչո՞ւ եմ այս ամենն ասում Սահմանադրության օրվա առիթով: 500 տարի անընդմեջ սիրելով հայրենիքը, երբեմն նույնիսկ ատելով պետությունը, հնարավոր է արդյոք, որ մեր քաղաքացիական ենթագիտակցությունը չի հաղթահարել հայրենիքը սիրելով՝ պետությանը դիմադրելու այդ ենթագիտակցությունը: Քննարկումներում համոզվել եմ նրանում, որ պետության նկատմամբ դիմադրությունը մեզ համար դարձել է ձեռքբերովի ռեֆլեքս, և մենք խնդիր ունենք այն հաղթահարելու»,- ասել է երկրի ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ, իր ընկալմամբ, վերջին 35 տարում Հայաստանում հաստատված իրավակարգը ՀՀ ժողովուրդը շարունակում է ընկալել որպես մի բան, որը ոչ թե ինքն է որոշել՝ որպես համակեցության կանոն, այլ կրկին ուրիշ մարդիկ՝ առանց իրենց մասնակցության: «Սահմանադրությունը, իմ ընկալմամբ, քաղաքացիների պայմանավորվածությունն է երկրի ներսում միմյանց նկատմամբ հարաբերությունների՝ քաղաքացի-քաղաքացի, քաղաքացի-համայնք, համայնք-Կառավարություն, և ընդհանրապես, երկրում իրավակարգի շուրջ պայմանավորվածությունն է, որը պետք է արտահայտվի Սահմանադրության մեջ: Առերեսվելով այն խնդրին, թե ինչու մեր քաղաքացիներն այդ իրավակարգի նկատմամբ հարազատության զգացում չունեն, ես եկել եմ մի հայտնի, բայց չհնչող եզրակացության, որ, այնուամենայնիվ, մեր գործող սահմանադրությունները՝ սկսած 1995 թվականից, առնվազն հարց են թողել, որ դրանք ընդունվել են ժողովրդի ազատ կամարտահայտմամբ և ազատ քվեարկությամբ: Առնվազն սա հարց է, որի պատասխանը միանշանակ չէ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ մեր Սահմանադրությունը, մեր իրավակարգը, այո, ձևակերպված է լուրջ մասնագետների կողմից, բայց այն, ինչը պետք է տեղի ունենար ժողովրդի ազատ կամարտահայտմամբ, իրականում տեղի չի ունեցել: Երկրի ղեկավարի դիտակմամբ՝ դա է պատճառը, որ Հայաստանի Հանրապետությունում մինչև այսօր մարդիկ ընկալում են հայրենիքը՝ որպես պետությանը դիմադրելու պլատֆորմ, հարթակ: Նրանք չեն զգում, որ իրենց կամարտահայտմամբ է ձևավորվել կյանքի այն կանոնը, որն այսօր գործում է ՀՀ-ում:

«Իրավակարգի ձևավորման սահմանադիրը ժողովուրդն է: Ինչպիսի ոսկեղենիկ սահմանադրություն էլ գրենք, եթե իրավակարգի Աստծո՝ ժողովրդի հպումն ազատ կամարտահայտման, հանրաքվեի աներկբա, անառարկելի արդյունքներով այդ հպումը տեղի չի ունեցել, հայրենիքը շարունակելու է մեզանում ընկալվել որպես պետությանը դիմադրելու հարթակ: Եվ ո՞րն է լուծումը։ Լուծումը հետևյալն է. Հայաստանի Հանրապետությանն անհրաժեշտ է նոր, ժողովրդի քվեով հաստատված Սահմանադրություն, որպեսզի ժողովուրդը Սահմանադրությունը համարի իրենը, իր հարազատը, իր հայրենիք-պետության մեջ ապրելու այն կանոնը, որն ինքն է ստեղծել»,- ընդգծել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի Հանրապետությանն անհրաժեշտ է նոր սահմանադրություն, որը պետք է ունենա կոնկրետ նպատակ, որը պետք է արտահայտի այն իրողությունը, որ այսօր արդեն ՀՀ-ում առկա է: «Այդ իրողությունը հետևյալն է. Հայաստանի Հանրապետությունն իր քաղաքացուն ասում է՝ հայրենիքը և պետությունն այլևս նույնական են, բայց, ի տարբերություն մեր նախորդ ամբողջ շրջանի, հազարամյակների պատմության, մեր ուղերձը պետք է լինի շատ հստակ, և այդ ուղերձի առարկայական արտահայտությունը պետք է լինի ՀՀ ժողովրդի ազատ կամարտահայտմամբ ընդունված նոր սահմանադրությունը: Եվ այդ սահմանադրությունը պետք է ասի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, պետությունը դո՛ւ ես, դո՛ւ ես Հայաստանի Հանրապետությունը»:

Դիտումների քանակ272
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • 8 ամսվա ընթացքում հանցագործությունները 2700-ով աճել են. 82 տոկոսը միջին ծանրության դեպքեր են 22:4707 Դեկ, 2025
  • Քի Վեսթի փաստաթուղթը եղել է տարածքների փոխանակման առաջարկի մոդիֆիկացված տարբերակը. վերլուծաբան 22:4507 Դեկ, 2025
  • ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերություն. հանո՞ւն, թե՞ ընդդեմ. Մեծ բանավեճ 21:5307 Դեկ, 2025
  • Երկրաշարժից 37 տարի անց դեռ կան անօթևաններ. խնդիրը հիմնովին լուծելու համար աշխատանք է տարվում 21:4107 Դեկ, 2025
  • Մառախուղ՝ Թալինի, Արտաշատի տարածաշրջաններում և Դիլիջանի, Սպիտակի ոլորաններում 21:3707 Դեկ, 2025
  • Եթե վիզա ստանալիս ստել եք, դա կարող է հանգեցնել արտաքսման կամ ապագայում վիզա ստանալու մշտական արգելքի. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն 21:3207 Դեկ, 2025
  • Ֆինլանդիան Հայաստանի վստահելի գործընկերն է. Նիկոլ Փաշինյանը՝ Պետտերի Օրպոյին 21:2407 Դեկ, 2025
  • «Մեր ժամանակների հերոսը-2025» մրցանակի թեկնածուները․ Լիլիթ Խալաթյան 21:1307 Դեկ, 2025
  • Լուրեր 21:00 | Տապալել ժողովրդի ընտրությունը. ռուսական հիբրիդային գրոհի հաջորդ թիրախը ՀՀ-ն է 21:0007 Դեկ, 2025
  • Կարծում եմ, ճիշտ կլինի, որ կիրակնօրյա պատարագներից առաջ՝ 10.55, բոլոր եկեղեցիներում երգչախմբերը կատարեն ՀՀ պետական օրհներգը․ Փաշինյան 20:5407 Դեկ, 2025
  • Մոլդովայի դասերը. ինչպես դիմակայել հիբրիդային պատերազմին 20:4307 Դեկ, 2025
  • Նոր օրենքը նպաստում է կամավորների ներգրավվածությանը. ստեղծվել են նաև կամավորության առցանց հարթակներ 20:2707 Դեկ, 2025
  • COP17-ը՝ Հայաստանում․ ի՞նչ նոր հնարավորություններ կտա համաժողովը | Հարցազրույց Կավեհ Զահեդիի հետ 20:1007 Դեկ, 2025
  • Բնակչության իրազեկվածությունը՝ սեյսմիկ ռիսկի նվազեցման կարևոր բաղադրիչ․ հարցազրույց՝ Սոս Մարգարյանի հետ 19:3607 Դեկ, 2025
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 07.12.2025 19:1207 Դեկ, 2025
  • Քննարկվել է միջազգային հարթակներում Հայաստանի ներկայությունն առավել տեսանելի դարձնելու հնարավորությունը․ Զարեհ Սինանյանը Նյու Յորքում է 17:4107 Դեկ, 2025
  • Վարչապետը երկրաշարժի 37-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Սպիտակ, Վանաձոր և Գյումրի 16:4007 Դեկ, 2025
  • Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ, եթե գտնվում եք հանրային տրանսպորտում․ վարքականոններ՝ վարորդների և ուղևորների համար 14:4607 Դեկ, 2025
  • Հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ․ ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով 14:3007 Դեկ, 2025
  • «Մանկական Եվրատեսիլ 2025»-ի մեր պատվիրակությունն արդեն Թբիլիսում է 13:4907 Դեկ, 2025
  • ՀՀ բարձրագույն ղեկավարությունը Գյումրիում հարգանքի տուրք է մատուցել 1988 թ. ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին 13:4007 Դեկ, 2025
  • Դեկտեմբերի 7-ը Հայաստանում նշվում է որպես երկրաշարժի զոհերի հիշատակի օր 13:2207 Դեկ, 2025
  • Հարավ-արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետությունում սպասվում են տեղումներ 13:1407 Դեկ, 2025
  • Արարատի մարզի Ջրաշեն բնակավայրի դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ 11:3707 Դեկ, 2025
  • Ղազախստանում Հայաստանի դեսպանը և Ակտյուբինսկի մարզպետը քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր 11:3107 Դեկ, 2025
  • Նիկոլ Փաշինյանը Վանաձորում հարգանքի տուրք է մատուցել 1988-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի զոհերի հիշատակին 11:2107 Դեկ, 2025
  • Սուրբ և անմահ պատարագ՝ Գյումրու Սուրբ Յոթ վերք եկեղեցում. ներկա է վարչապետը | ՈՒՂԻՂ 11:0407 Դեկ, 2025
  • Վթարային ջրանջատում Սևան քաղաքում 10:0907 Դեկ, 2025
  • «Զանգեր»-Գորայք հատվածում ձյուն է տեղում 09:4707 Դեկ, 2025
  • Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել 1988-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի զոհերի հիշատակին 09:4007 Դեկ, 2025
  • Սպիտակի ավերիչ երկրաշարժից անցել է 37 տարի 09:0507 Դեկ, 2025
  • Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում 08:4607 Դեկ, 2025
  • «Կենսաբազմազանություն և կայուն տեղական զարգացում Հայաստան» ծրագիր. անտառային բաղադրիչի մեկնարկային աշխատանքային հանդիպում 00:3907 Դեկ, 2025
  • «Արթ վայն» ընկերությունը 2025-ի 9 ամսում 6 մլրդ 657 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 00:0307 Դեկ, 2025
  • Նարեկ Մկրտչյանը ԱՄՆ փոխնախագահի և Սիլվեստր Ստալոնեի հետ է հանդիպել 23:3106 Դեկ, 2025
  • Վայոց ձորի մարզի Մարտիրոս գյուղի ճանապարհները բարեկարգվում են 23:2006 Դեկ, 2025
  • Երևանի օդի որակն ու էկոլոգիայի բարելավման ուղիները. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 22:4006 Դեկ, 2025
  • «Դու իմ չեմպիոնն ես, իմ հերոսն ես»․ Արեն Մկրտչյանն այցելել է պարալիմպիկ ծանրամարտի 17-ամյա աշխարհի չեմպիոնին 22:2506 Դեկ, 2025
  • Խաղաղության բանակցությունների երկկողմ բնույթը ապացուցել է իր արդյունավետությունը. Հաջիև 22:0006 Դեկ, 2025
  • Հաղթանակ են տոնել Արթուր Բազեյանն ու Վախթանգ Հարությունյանը. բռնցքամարտի ԱԱ 21:5306 Դեկ, 2025
  • Կիրանցում հիմա խաղաղ է և չկա անվտանգության ոչ մի մտավախություն. վարչապետ 21:4506 Դեկ, 2025
  • Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով. ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում 21:3506 Դեկ, 2025
  • «Հոռոմի խաչմերուկ»-ի էստակադայի վրա բեռնատար է կողաշրջվել 21:1406 Դեկ, 2025
  • Լուրեր 21:00 | Երկրի անվտանգության գործիքները պետք է լինեն բազմազան. այց սահմանազատված Կիրանց 21:0006 Դեկ, 2025
  • Մելիք-Օհանջանյաններ. տոհմի պատմությունը՝ փաստերով 20:5606 Դեկ, 2025
  • «Կյանքը հիասքանչ է». 20-ամյա նկարչուհու խոստովանությունը 20:4406 Դեկ, 2025
  • Մարդու իրավունքներից՝ արտթերապիա. դասընթաց տեղահանված կանանց համար 20:3206 Դեկ, 2025
  • Օրը՝ 60 վայրկյանում | 06.12.2025 20:2106 Դեկ, 2025
  • Գազայի վերաբերյալ ամերիկյան ծրագրից հրաժարվելը հսկայական ձախողում կլինի աշխարհի համար. Ֆիդան 20:1406 Դեկ, 2025
  • Howo մակնիշի 15 նոր աղբատար մեքենաներն արդեն աշխատում են մայրաքաղաքի տարբեր հատվածներում. Ավինյան 20:0606 Դեկ, 2025
  • ՄԱԿ-ի «Կանանց հզորացման սկզբունքներ»-ը՝ տեղական բիզնեսում 19:5906 Դեկ, 2025
  • Վարդենյաց լեռնանցքում ձնախառն անձրև է տեղում 19:4806 Դեկ, 2025
  • Ոռոգման նոր համակարգ և լուսավորության ցանց՝ Լիճք գյուղում 19:3606 Դեկ, 2025
  • Ապառազմականացման վերաբերյալ Իսրայելի պահանջները Սիրիայի համար վտանգավոր են. Ահմեդ աշ-Շարաա 19:2106 Դեկ, 2025
  • Դեկտեմբերի 7-ը ոգեկոչման, ոչ թե շահարկման օր է. Նազելի Բաղդասարյան 19:0106 Դեկ, 2025
  • Առևանգված ուկրաինացի երեխաների խնդիրը շարունակում է հրատապ մնալ 18:5306 Դեկ, 2025
  • Վստահաբար ասում եմ՝ Կիրանցը Հայաստանի ամենաանվտանգ գյուղերից է. վարչապետ 18:3806 Դեկ, 2025
  • Քաղաքացիների հետ այցելեցինք Կիրանցի դպրոց և Սբ Երրորդություն եկեղեցի. Նիկոլ Փաշինյան 18:2906 Դեկ, 2025
  • Արմեն Գրիգորյանը «Դոհա ֆորումի» շրջանակում պանելային քննարկմանը կարևորել է «ԹՐԻՓ ուղի» ծրագրի կյանքի կոչումը 18:1706 Դեկ, 2025
  • Տավուշի մարզի պարեկները ձկնագողության դեպք են բացահայտել. վնասի չափը՝ շուրջ 470 հազար դրամ 18:0406 Դեկ, 2025
  • Թրամփը երախտագիտություն է հայտնել իրեն Նոբելյան մրցանակի առաջադրելու՝ Երևանի ու Բաքվի նախաձեռնության համար 17:5606 Դեկ, 2025
  • Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ 17:5306 Դեկ, 2025
  • Լաս Վեգասը և հայերը 17:4106 Դեկ, 2025
  • Մի խումբ քաղաքացիների հետ այցելեցինք Կիրանցի սահմանազատված հատված. Փաշինյան 17:1706 Դեկ, 2025
  • Կանադան Սիրիային հանել է ահաբեկչության հովանավոր պետությունների ցանկից 17:0306 Դեկ, 2025
  • Լուրեր 17:00 | Շինարարության ընթացքը կհսկվի օնլայն, ավարտական ակտը կտրվի ինքնաշխատ | 06.12.2025 17:0006 Դեկ, 2025
  • Սյունիքի պարեկներն ու բժիշկները փրկել են անգիտակից վիճակում գտնվող 2-ամյա երեխայի կյանքը 16:4206 Դեկ, 2025
  • ՀՀ անձնագրով առանց վիզայի հնարավոր է այցելել 67 երկիր. հրապարակվել է 2025 թվականի անձնագրի ինդեքսը 16:2606 Դեկ, 2025
  • Շարունակվում է ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունը 16:1106 Դեկ, 2025
  • Դաշտ գյուղում շահագործման է հանձնվել բազմաֆունկցիոնալ հանրային տարածք՝ ՄԱԿ–ի Զարգացման ծրագրով 15:5406 Դեկ, 2025
  • Արսեն Թորոսյանն ընդգծել է զբաղվածության ոլորտի ռազմավարական նպատակների իրականացման ուղղությամբ հետևողական աշխատանքների անհրաժեշտությունը 15:5306 Դեկ, 2025
  • Զգուշացե՛ք կիբեռհանցագործներից 15:3806 Դեկ, 2025
  • Վաղարշապատ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանը պաշտոնապես ստանձնել է լիազորությունները 15:2806 Դեկ, 2025
  • Բաքուն ու Երևանը նոր ստատուս-քվո են ձևավորում Հարավային Կովկասում. Հիքմեթ Հաջիև 15:1406 Դեկ, 2025
  • Երբ ավարտուն տեսք կունենա Կասկադը. ներդրումային ծրագիրը հաստատված է 14:5906 Դեկ, 2025
  • Ուկրաինան չի հանձնելու իր տարածքները, դա չի կարող խաղաղության համաձայնագրի մաս դառնալ. Սիրսկի 14:4706 Դեկ, 2025
  • Մահացել է անվանի բժիշկ, ԵՊԲՀ պատվավոր պրոֆեսոր Արտավազդ Սահակյանը 14:3606 Դեկ, 2025
  • Թոմ Բարաքը հույս է հայտնել, որ Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանը կբացվի 14:1606 Դեկ, 2025
  • ԱԺ նախագահը մասնակցել է Վաղարշապատի նորընտիր համայնքապետի երդմնակալության արարողությանը 14:0806 Դեկ, 2025
  • Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և քամու ուժգնացում 14:0606 Դեկ, 2025
  • Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնակատարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր 13:5606 Դեկ, 2025
  • Դեսպան Հովհաննիսյանն ընտրվել է ՄԱԿ-ի Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնում 13:5106 Դեկ, 2025
  • Շինարարության տեխհսկողությունը կթվայնացվի՝ մեկ հարթակում ներգրավելով բոլոր մասնակիցներին 13:4406 Դեկ, 2025
  • Աշխարհի առաջնությունում այսօր հանդես կգա 3 բռնցքամարտիկ 13:3106 Դեկ, 2025
  • 3 անշարժ գույք, 13 մլն 478 հազար դրամ. ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի հայտարարագիրը 13:1106 Դեկ, 2025
  • Լուրեր 13:00 | Կմեկնարկի Կասկադի անավարտ հատվածի վերակառուցումը. սպասվում է 20 մլրդ դրամի ներդրում 13:0006 Դեկ, 2025
  • Պակիստանի և Աֆղանստանի սահմանին կրկին բախումներ են 12:5406 Դեկ, 2025
  • «Մեր ժամանակների հերոսը-2025» մրցանակի թեկնածուները․ Վերգինե Սմբատյան 12:4406 Դեկ, 2025
  • Ռուս-ուկրաինական կարգավորման շուրջ Վաշինգտոնի և Կիևի թիմերը բանակցություններ են վարել 12:1606 Դեկ, 2025
  • Աղասի Այվազյան-100. հայ գրականության մեծ ռոմանտիկը 11:5806 Դեկ, 2025
  • Ռուսական ՀՕՊ-ի միջոցները որսացել են ուկրաինական ինքնաթիռային տիպի 116 ԱԹՍ. ՌԴ ՊՆ 11:4306 Դեկ, 2025
  • Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքի մի շարք թաղամասերում 11:2406 Դեկ, 2025
  • «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը 2025-ի 9 ամսում 7 մլրդ 245 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 11:1806 Դեկ, 2025
  • Ռուսաստանը հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային 11:1106 Դեկ, 2025
  • Աղետներին դիմակայունության օրվան նվիրված աշխատաժողով Կոտայքի մարզում 11:0506 Դեկ, 2025
  • Շուլալ կարպետի ուսուցում և հանրահռչակում՝ Տավուշում 10:5306 Դեկ, 2025
  • Վթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանում 10:0906 Դեկ, 2025
  • Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրում փոփոխություններ են տեղի ունեցել 10:0306 Դեկ, 2025
  • Դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է արհեստական բանականությանը նվիրված քննարկմանը 10:0006 Դեկ, 2025
  • Ժաննա Անդրեասյանը Լեհաստան է գործուղվում 09:3806 Դեկ, 2025

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2025 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015