Բաքուն և Երևանն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի ստորագրմանը՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։ Նա հերթական անգամ նշել է, թե իբր ԵԱՀԿ Մինսկի խմբի առկայությունը և ՀՀ Սահմանադրության որոշ դրույթներ խոչընդոտում են խաղաղության համաձայնագրի ստորագրումը։ Ամիրբեկովը նաև ընդգծել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացման կարևորությունը։ Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչը վստահություն է հայտնել, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումը նոր էջ կբացի ամբողջ Հարավային Կովկասի համար։
Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։